livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

- Ցանկանում եմ իմանալ` արեւային լոգանքները վնասակա՞ր են:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ, մաշկավեներաբան

bjishk2- Արեւային լոգանքները ոչ թե վնասակար են, ինչպես կարծում են շատ-շատերը, այլ նույնիսկ օգտակար: Արեւի ուղիղ ճառագայթները պարունակում են ուլտրամանուշակագույն սպեկտոր, որոնք նպաստում են մաշկում վիտամին D-ի առաջացմանը: Այդ պատճառով օգտակար է որոշ ժամանակ (3-5 րոպե) անգամ երեխային արեւի տակ թողնել:

Այրվածքներից խուսափելու համար արեւային լոգանքի տեւողությունը պետք է ավելացնել աստիճանաբար, հատկապես ուժեղ արեւի դեպքում: Սկզբում լոգանքի տեւողությունը պետք է լինի 2 րոպե, ապա աստիճանաբար` օրը 2 րոպեով ավելացրեք այն: Խորհուրդ չի տրվում երեխային 20 րոպեից ավելի պահել արեւի տակ: Արեւի ուժեղ ճառագայթների դեպքում (օրինակ` ծովափին) ցանկալի է գոնե առաջին 2-3 օրը մնալ ստվերում: Անդրադարձած ճառագայթները այնքան ուժեղ կարող են լինել, որ կարելի է այրվածք ստանալ նույնիսկ ստվերում, առավելապես, եթե մաշկի գույնը բաց է: Կարեւոր մի հանգամանք եւս. ջրում, ի հաշիվ նրա օպտիկական հատկությունների, հեշտ է այրվածք ստանալ: Պետք է զգուշանալ երկարատեւ արեւային լոգանքներից, նույնիսկ եթե մաշկը աստիճանաբար է թխանում: Մաշկի թխանալու հատկությունը միջոց է չափազանց շատ արեւային լույսի դեմ: Օրգանիզմը չափավոր քանակով արեւային ճառագայթների կարիք ունի եւ չի կարող հաղթահարել նրանց ավելցուկը:

Հիշեք, որ արեւային այրվածքը ի հայտ է գալիս մի քանի ժամ անց, եւ այն նույնքան վտանգավոր է, որքան ջերմայինը: Միշտ ավելի հեշտ է կանխարգելել այն, քան վերացնել հետեւանքները:

Խորհուրդ է տրվում արեւային լոգանքներ ընդունել մինչ ժամը 12:00-ը կամ երեկոյան ժամը 17:00-18:00-ից հետո: Պետք է մշտապես հիշել նախազգուշական միջոցների մասին, եւ ամեն դեպքում անհրաժեշտ է կիրառել արեւապաշտպան նյութեր, իսկ արդեն այրվածքի դեպքում անհապաղ դիմել բժշկի:

Ի դեպ, համացանցում առկա որոշ գիտական աշխատանքների վերլուծությունը ցույց է տվել, որ արեւն ունի հակաքաղցկեղային ազդեցություն, քանի որ, ինչպես վերը նշվեց, այն խթանում է մաշկում վիտամին D-ի արտադրությունը: Իսկ լաբորատոր թեստերն ասում են, որ կրծքի բջիջները կարող են վիտամին D-ն վերափոխել հակաքաղցկեղային հորմոնի:

Կանադացի գիտնականները համեմատել են կրծքագեղձի քաղցկեղ ունեցող 3101 կանանց 3471 առողջ կանանց հետ: Յուրաքանչյուր մասնակցին հարցնում էին, թե ինչքան ժամանակ էր նա ապրիլից հոկտեմբեր ամիսներին անցկացնում արեւի տակ դեռահաս տարիքում, 20 տարեկանում, 30, 40, 50 եւ 60-70 տարեկանում:

Արդյունքները վկայում էին այն մասին, որ այն կանայք, ովքեր դեռահաս տարիքում արեւի տակ անցկացնում էին շաբաթական գոնե 21 ժամ, 29%-ով ավելի քիչ էին տառապում քաղցկեղից, քան նրանք, ովքեր արեւի տակ անցկացնում էին օրական 1 ժամից էլ քիչ:

 

ԿՆՃԻՌՆԵՐԸ ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑ ԿՀԱՐԹՎԵՆ

 

-    Ցանկանում եմ իմանալ` արեւային լոգանքները վնասակա՞ր են:

ՆԱՏԱԼԻ ԳՈՆՉԱՐ-ԽԱՆՋՅԱՆ, հոգեբան bjish1

- «Ծերության ողբերգությունը նրանում չէ, որ մենք ծեր ենք, այլ նրանում, որ այլեւս երիտասարդ չենք». հայտնի ասացվածք է:

Բայց Ձեզ դեռ վաղ է մտածել ծերության մասին, քանի որ ինչքան էլ արագ հոսի ժամանակը, առջեւում դեռ տարիներ կան. չէ՞ որ Դեմի Մուրի, Մոնիկա Բելուչչի, Կատրին Դընյովի տարիքն ավելի է ընդգծել նրանց գեղեցկությունը:

Ի դեպ, Ճապոնիայում լայն տարածում է գտնում մաշկի ծերացման վիրահատությունը: Արեւելքում համարում են, որ տարիներն ընդգծող կնճիռները վկայում են կյանքի ընթացքում ձեռք բերված իմաստնության, փորձի, գիտելիքների մասին: Եվ ճապոնացի տղամարդիկ ու նույնիսկ կանայք դիմում են այս թանկարժեք վիրահատությանը, որպեսզի իրենց դեմքին հաղորդեն արտահայտչություն եւ գրավչություն: Իսկ եթե կնճիռները Ձեզ այդքան նյարդայնացնում են, կարող եք դիմել հակառակ վիրահատության, այցելել կոսմետոլոգի: Ամենայն հավանականությամբ, արտաքին տեսքի նկատմամբ բծախնդրության պատճառն այլ է. միջին տարիքի ճգնաժամ, միգուցե անհաշտություն ընտանիքում, աշխատանքի վայրում, միայնության զգացում… Յուրաքանչյուր խնդիր ունի իր լուծումը: Կարելի է, օրինակ, մի հետաքրքիր զբաղմունք գտնել: Բազմաթիվ կանայք հենց Ձեր տարիքում բացահայտում են իրենց մեջ նոր տաղանդներ, գտնում են նոր աշխատանք: Եթե ի սրտե նվիրվեք որեւէ բանի, Դուք կմոռանաք տարիքի մասին, իսկ կնճիռները իրենք իրենց կհարթվեն:


Ներկայացրեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում