livemarks sitemap
Չորեքշաբթի, Մայիսի 27, 2020

aroxjՀարցազրույց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ, բժշկական գիտությունների դոկտոր ԳԱՅԱՆԵ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:

 - Ի՞նչ է իրենից ներկայացնում արհեստական բեղմնավորումը:

- Արհեստական բեղմնավորումը գիտականորեն կոչվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիա: Այսինքն` սաղմի զարգացման նոր որոշակի փուլ մենք կատարում ենք մարմնից դուրս:

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների մի քանի ձեւեր ենք տարբերում` արհեստական սերմնավորում եւ արտամարմնական բեղմնավորում:

1. Արհեստական սերմնավորման մեթոդ, որը տղամարդու սպերմայի արհեստական ճանապարհով ներմուծումն է կնոջ օրգանիզմ: Արհեստական սերմնավորման ժամանակ սպերման վերցվում է ամուսնուց եւ կնոջ ձվազատման օրերին ներարկվում արգանդ: Սակայն լինում են

դեպքեր, երբ ամուսնու սպերման որակական առումով չի համապատասխանում չափորոշիչներին: Այդ դեպքում կատարվում է համապատասխան շտկում: Եթե դա էլ անարդյունավետ է լինում, ապա վերցվում է դոնորական սպերմա:

2. Արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում, որը կնոջ օրգանիզմից դուրս արհեստական եղանակով սպերմատոզոիդի եւ ձվաբջջի կորիզանյութերի միավորումն է եւ արդյունքում առաջացած սաղմի (դոնորական սաղմի) փորձանոթային զարգացումն ու ներպատվաստումը արգանդի խոռոչ:

3. Ձվաբջջի ցիտոպլազմայի մեջ սպերմատազոիդի ներարկում, որը բեղմնավորման նպատակով մեկական սպերմատազոիդի ներարկումն է անմիջապես ձվաբջիջի մեջ, արդյունքում առաջացած սաղմի փորձանոթային զարգացումը ու ներպատվաստումը արգանդի խոռոչ:

4. Փոխնակ մայրություն, որը դոնորական սաղմի ներպատվաստումն է ոչ կենսաբանական` փոխնակ մոր արգանդում:

 - Ձեր թվարկած տարբերակներն ունե՞ն բարձր արդյունավետություն:

- Այո՛, ունեն: Իհարկե, շատ կարեւոր է կնոջ վերարտադրողական եւ իմունային համակարգի վիճակը, հատկապես արգանդի վիճակը: Հայտնի չէ, արգանդը կընդունի սաղմը, թե` ոչ: Երբեմն լինում է, որ ձվաբջիջ չեն կարող կնոջից վերցնել: Եվ այս դեպքում կրկին օգտագործվում է դոնորականը: Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ կինն ի վիճակի չէ կրելու պտուղը: Այս դեպքում զույգերից վերցնում են ձվաբջիջն ու սերմնահեղուկը, իրականացնում արտամարմնական բեղմնավորումը եւ տեղադրում այլ կնոջ արգանդ: Այսինքն` զույգը դիմում է փոխնակ մոր ծառայությանը:

 - Գիտեմ, որ հայ ընտանիքները հաճախ հրաժարվում են նման ծառայություններից:

- Կան ամուսնական զույգեր, որոնք, օրինակ, հրաժարվում են դոնորական սպերմայից: Հատկապես` ամուսինը: Եվ այդ զույգին առաջարկվում է ծանր ճանապարհ, երբ սպերման վերցվում է ամուսնու ամորձիներից`պունկցիայի եղանակով: Կենդանի սպերմատազոիդները

հայտնաբերելու դեպքում կատարվում է արհեստական բեղմնավորում: Մեթոդի ընտրությունը երկու անհատների ընտրությունն է: Մենք չենք կարող ուղղորդել: Ընդամենը կարող ենք ասել, թե ինչքան «շանս» ունեն այս կամ այն պարագայում: Ցավոք սրտի, չբերությունը զույգերի բաժանման պատճառ է դառնում: Եվ դա ներկայումս բժշկակենսաբանական հիմնախնդրից վերածվել է նաեւ սոցիալ հիմնախնդրի:

 - Ի՞նչ կասեք դիմելիության մասին:

- Պետք է ասեմ, որ այսօր մեծացել է դիմելիությունը: Եվ հուսադրողն այն է, որ մեծացել է տղամարդկանց դիմելիությունը, այսօր անպտղությունը միայն կանանց հիվանդություն լինելուց բացի դարձել է զույգերի հիվանդություն: Իհարկե, կան ֆինանսական դժվարություններ: Աշխարհի բոլոր երկրներում էլ այն կա: Բայց մարդիկ գտնում են հնարավոր ուղիներ, որպեսզի սեփական երեխան ունենան: Դա հուսադրող փաստ է: Մանավանդ, որ հայերս, երեխա սիրող, մեծարող ազգ ենք, ընտանիք կարեւորող ժողովուրդ:

 - Ի՞նչ հետազոտություններ է անցնում կինը մինչ արհեստական բեղմնավորում կատարելը:

- Մենք ՀՀ կառավարության կողմից որոշում ունենք, թե արհեստական սերմնավորման կամ բեղմնավորման դեպքում կինը, տղամարդը, դոնորը, ինչ հետազոտություններ պետք է անցնեն: Եվ, եթե, կնոջ մոտ կան ժառանգական հիվանդություններ, եթե կան հղիությունը

կրելու հակացուցումներ, առողջական լուրջ խնդիրներ, այս դեպքում չի կարելի կիրառել օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներ: Օրինակ, կինը սրտի արատով իրավունք ունի ամուսնանալու, ընտանիք կազմելու, սիրելու եւ սիրվելու, բայց պտուղ կրելու, ծննդաբերելու, դժբախտաբար, երբեմն` ոչ:

- Պատահո՞ւմ է, երբ արհեստական սաղմը չի զարգանում մոր արգանդում: Որքա՞ն ժամանակ հետո կարելի է կրկին կատարել արհեստական բեղմնավորում:

- Եթե տեղի չի ունեցել ձվաբջիջի  եւ սպերմատոզոիդի միաձուլումը, բլաստոմերները չեն զարգանում, համարվում է անհաջող, եւ սաղմը արգանդի խոռոչ չի տեղափոխվում: Իսկ, եթե տեղի է ունեցել հղիության ընդհատում` ինչ-ինչ պատճառներով, ապա հաջորդ ամիսների

ընթացքում բժշկական խորհրդատվության պայմաններում անհատականորեն որոշվում է, թե տվյալ անհատի մոտ, երբ կարելի է անցկացնել նույն գործընթացը:

- Տարիքային սահմանափակում գոյություն ունի՞:

- Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս մինչեւ 35 տարեկանը: Ինչո՞ւ, որովհետեւ 35-ից  բարձր տարիքային խմբում հաճախանում են ժառանգական քրոմոսոմային հիվանդությունները: Բայց դա, բնավ, չի նշանակում, որ եթե կինը դիմում է 42 տարեկանում` արհեստական բեղմնավորում կատարելու հարցով, նրան մերժում են: Այստեղ որոշիչ են ձվարանների պոտենցյալը: Որոշ հորմոնային թեստերի` մասնավորապես անտիմյուլերյան հորմոնի եւ ինհիբին-Բ, միջոցով:

- Հայաստանում սաղմնաբանությամբ զբաղվող մասնագետների խնդիր ունե՞նք:

- Պետք է ուրախությամբ նշեմ, որ մեր մասնագետների շփումները միջազգային ասպարեզում բավական հաճախ են: Եվ մեր գիտական պոտենցյալն այսօր, վստահորեն կարող եմ ասել, որ չի զիջում եվրոպական երկրներին: Ավելին ասեմ, շատ հաճախ դրսում բնակվող

հայերը չեն բավարարվում այնտեղի մասնագետների որոշումներով. հաճախ զանգում եւ խորհուրդ են հարցնում մեր մասնագետներից, ուղարկում հետազոտության արդյունքները:

- Արհեստական բեղմնավորման արդյունքում լույս աշխարհ եկած երեխան տարբերվո՞ւմ է:

- Ինձ հաճախ են տալիս այդ հարցը: Սկսենք նրանից, որ այդ երեխան շատ ցանկալի է: Իսկ դա շատ կարեւոր է զույգի համար, որ առաջին վայրկյանից դողում են մինչեւ վերջին վայրկյանը: Շատ դրական աուրայում է պտուղը զարգանում: Հղին գտնվում է

գերհսկողության տակ: Ծնվելուց հետո էլ այդ երեխան ուշադրության կենտրոնում է: Դա է միակ տարբերությունը:

- Արհեստական բեղմնավորում այսօր կատարում են տարբեր կլինիկաներում, դա լա՞վ է:

- Ես կարծում եմ, որ մրցակցությունը նպաստում է զարգացմանը, եթե այն առողջ է, օրենսդրական դաշտում է տեղի ունենում: Դիլետանտներ չեն կարող ներխուժել այս ասպարեզ, քանի որ կլինիկան պետք է ունենա համապատասխան արտոնագիր` հաստատված

Առողջապահության նախարարության կողմից, հատուկ սարքավորումներ, մասնագիտական անձնակազմ:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում