livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

hand2013թ. Հայաստանում գրանցվել է կոտրվածքների 50-52 հազար դեպք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտական կենտրոնի փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Ռուբեն Գալստյանը։ Գրեթե նույնչափ դեպքեր են գրանցվել 2012-2011թթ.։

Վնասվածքները լինում են կենցաղային, որոնք Հայաստանում կազմում են 69 տոկոս, երկրորդ տեղում փողոցային վնասվածքներն են, լինում են նաեւ ճանապարհատրանսպորտային վթարների հետեւանքով առաջացած վնասվածքներ։«Փողոցային վնասվածքների ավելի շատ դեպքեր գրանցվել են դեկտեմբերի մինչեւ հունվարի առաջին կեսը՝ ելնելով տեղումներից, ձյան կուտակումներից։ Եղանակային պայմանների և փողոցների սառույցի հետևանքով ավելի շատ վնասվածքներ են գրանցվել դրսում։ Փողոցային վանսվածքներն ընդհանուր տոկոսների մեջ կազմում են 13-14 տոկոս»,- նշեց Ռուբեն Գալստյանը՝ հավելելով, որ քիչ չեն նաեւ արդյունաբերական վնասվածքները:

Ամբողջ աշխարհում վնասվածքների հետեւանքով մահացությունը կազմում է տասը տոկոս, իսկ Հայաստանում այն կազմում է մոտավորապես 8-8,5 տոկոս՝ ասում է բժիշկը։

«Վնասվածքների պատճառով մահացությունը ամբողջ աշխարհում գրավում է երրորդ տեղը։ Առաջին տեղում են սիրտ-անոթային հիվանդությունները, երկրորդում՝ ուռուցքային հիվանդությունները։ Պետք է նշել, որ ընդհանուր առմամբ կոտրվածքներից մահերի թիվը կրճատվել է, քանի որ մարդիկ հիմա ավելի հաճախ են դիմում բժշկի, քան փորձում լուծել տնային պայմաններում»,-ընդգծեց Ռուբեն Գալստյանը։

«Իրավունքի» այն հարցին, թե որն է պատճառը, որ երիտասարդները եւս հաճախ են ստանում վնասվածքներ, Ռուբեն Գալստյանը նշեց. « Օրինակ աղջիկների մոտ դա կապված է լինում ոչ ճիշտ կոշիկներ կրելուց, ինչպես նաեւ հաճախակի շտապելու հետեւանքով։ Վայր են ընկնում եւ ոչ ճիշտ վայր ընկնելու հետեւանքով կոտրվածքներ ստանում»։

Կոտրվածքներից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս կրել ոչ բարձր կրունկով կոշիկներ եւ պայուսակը գցել ուսին. վայր ընկնելիս չպետք է փորձել ոտքերով կանգ առնել, այլ պետք է աշխատել կողքի վրա ընկնել։

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում