livemarks sitemap
Երկուշաբթի, Հունիսի 01, 2020

alt«Մենք 100 անգամ ավելի ապրելու շանսեր ունենք, մեր ուղեղում կա 100 մլրդ բջիջ, որից կյանքի ընթացքում աշխատում է 1 մլրդ-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Խաչատրյանը:

«Ես եկել եմ Պավլովի հայտարարին՝ գլխուղեղի ենթակեղևը ակումուլյատոր է կեղևի համար: Գլխուղեղի «ակումուլյատորը»  իրենից ներկայացնում է ցանցանման մի գոյացություն, որը բջիջների խումբ է ուղեղում, դրանցից ողնուղեղում չկան և այդ համակարգը համարում ենք ուղեղն ակտիվացնող համակարգ, որը լիցքավորվում է քնած ժամանակ՝ մկաններից, իսկ ցերեկը ծախսվում է այդ գիշերվա ընթացքում հավաքված էլեկտրական հոսանքը: Այն ծախսվում է ոչ միայն նյարդային համակարգի, այլև՝ ցանկացած բջջի վրա»,-ասաց Նիկոլայ Խաչատրյանը և ավելացրեց. «Ցանկացած սարք լիցքաթափվում է, երբ լիցքավորում ենք, այն սկսում է նորմալ աշխատել այնքան ժամանակ, մինչև որ ակումուլյատորը փչանում է: Նույնը մարդու մոտ է: Մահը գալիս է այն ժամանակ, երբ «ակումուլյատորները», կամ այսպես ասած կուտակած էներգիան սպառվում է, այսինքն` կարելի է նորից դնել «ակումուլյատորներ» և այդ հարցը լուծել»: Վերջում նեյրովիրաբույժն ավելացրեց. «Մյուս փորձս կապացուցի, որ գիշերը մկանը արտադրում է էլեկտրական էներգիա: Տարիների ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ մարդը բոլոր էլեկտրական սարքերի նման աշխատող մի սարք է և անընդհատ վերալիցքավորվելու կարիք ունի: Օգտագործելու դեպքում մարտկոցը նստում է, նորից դնում են լիցքավորման: Այս պրոցեսը տևում է այնքան ժամանակ, մինչև մարտկոցը մեռնում է և նոր մարտկոց են գնում»,- ասաց Նիկոլայ Խաչատրյանը։

«Իմ առաջարկը և հետագա փորձերն ուղղված են հենց դրան: Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ մարդու մկանը գիշերը էներգիա է արտադրում, իսկ ցերեկը՝ ոչ»:

Վերջում մասնագետն հավելեց, որ այս հետազոտությունները դեռ ուսումնասիրման փուլում են, որի մասին կներկայացնի առաջիկայում:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում