livemarks sitemap
Երեքշաբթի, Հուլիսի 16, 2019

«ՄԵՆՔ ՏԱՐԵՑ ՏԱՐԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆՔ ՆՎԱԶԵՑՆԵԼ ՄԱՆԿԱԿԱՆ ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎԸ». ՄԱՍՆԱԳԵՏ

alt1999-ին առաջին անգամ ներդրվել է հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումը, ապա կարմրուկի, կարմրախտի և խոզուկի համակցված պատվաստումները: 2009-ին ներդրվել է հեմոֆիլուսային բաղադրիչը հնգավալենտ պատվաստումների տեսքով, 2012-ին ռոտավիրուսային պատվաստումները:

Իսկ այս տարվա սեպտեմբեր ամսին Հայաստանում կներդրվի նոր` պնևմակոկային հիվանդությունների դեմ պատվաստումը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով իմունականխարգելման ազգային ծրագրի հաջողությունների մասին` ասաց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Ըստ մասնագետի`« Իմունականխարգելման ազգային ծրագրի շնորհիվ շատերն արդեն մոռացել են դիֆտերիա հիվանդությունը, պատվաստումների շնորհիվ երկրում վաղուց չի արձանագրվել այդ հիվանդությունը: 2000 թվականից հետո դիֆտերիայի դեպքեր մենք այլևս չենք ունեցել, մինչդեռ 1994-95-ին անգամ դիֆտերիայի բռնկում է եղել Հայաստանում և 34 մարդ է մահացել դիֆտերիա հիվանդության պատճառով:

Պոլիոմելիտ հիվանդության մասին ևս բոլորը մոռացել են: Մինչդեռ 1990-ականներին այդ հիվանդության պատճառով ամեն տարի 5-6 երեխա հաշմանդամ էր դառնում և խորացնում երկրում հաշմանդամության խնդիրը»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով` այսօր հանրապետությունում չկան կարմրուկ, կարմրախտ, կապույտ հազ հիվանդությունները, տարեկան 1-2 դեպք է գրանցվում խոզուկ հիվանդության, չկան փայտացում հիվանդության դեպքեր:

«Ուղեղի թաղանթի բորբոքումը (մենինգիտ), որը մանկական մահացության հիմնական սպառնալիքն է, երկու և կես անգամ նվազել է, չեն գրանցվում հեմոֆիլուսային բաղադրիչով հարուցված մենինգիտի դեպքեր: Մեր երեխաները նախկինում շատ հեշտությամբ կարող էին վարակվել թոքաբորբով, մենինգիտով, իսկ այսօր այդ ոլորտը վերահսկվում է: Այսօր մենք կարողանում ենք վերահսկել մանկական մահացությունը` այն իջեցնելով 8.9 պրոմիլի, ինչը ուղիղ համեմատական է հազար կենդանածին երեխայի շրջանում մեկ մահվան դեպքին: Մենք կարողացանք առաջին անգամ Հայաստանում մանկական մահացությունը իջեցնել այսպիսի ցածր մակարդակի»,- ասաց Գայանե Սահակյանը:

ԱՍՏՂԻԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում