livemarks sitemap
Ուրբաթ, Հոկտեմբերի 18, 2019

altԸստ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ` մասնագետները մինչ օրս ընդհանուր եզրահանգման չեն եկել, թե ի՞նչն է տոքսիկոզի (թունավոր հղիության) հիմնական առաջացման պատճառը հղիության ժամանակ:

 

«Տարբերում են թունավոր հղիության երկու շրջան` վաղ (հղիության առաջին շրջան) եւ ուշ (հղիության երկրորդ շրջան):

Ի դեպ, երկրորդը արմատապես տարբերվում է առաջինից»,- «Զարուհու» հետ զրույցում փաստում է բժիշկն ու բացատրում, որ հղիության վաղ շրջանում առաջացած տոքսիկոզը հիմնականում ոչ օրգանական ծագման է. «Այն ունի փսիխոգեն ազդեցություն: Հիմնականում արտահայտվում է արյան զարկերակային ճնշման անկմամբ, սրտխառնոցով, փսխումներով եւ հոտերի նկատմամբ անտանելիությամբ: Գիտնականները մինչ օրս չեն գտել այս երեւույթների առաջացման հստակ պատճառը: Ոմանք պնդում են, որ պատճառն այն է, որ պտղաձուն հղիի համար հանդիսանում է որպես օտար մարմին, քանի որ պտղի 50% հայրական օրգանիզմի, այսպես ասած, մասնիկն է կազմում, եւ դա օրգանիզմի պատասխան ռեակցիան է, ոմանք էլ` սխալ սնվելու հետեւանք են համարում: Այսինքն` ճարպային կերակուրներ օգտագործելը, ոչ ճիշտ օդափոխության արդյունքը»,- պարզաբանում է բժիշկը` հավելելով, որ խնդիրը ենթարկվում է կարգավորման: Հիմնականում կատարվում է սիմպտոմատիկ դեղորայքային կարգավորում:alt

Ըստ Ա. Բադալյանի` լավ ազդեցություն ունի հոգեբանի հետ խորհրդատվությունը: «Շատ ավելի լուրջ գործընթաց է իրենից ներկայացնում հղիության երկրորդ շրջանի տոքսիկոզը, որը բավականին լուրջ է` մանկաբարձության մեջ ամենաբարդ խնդիրներից է համարվում: Հիմնականում պերեֆերիկ անոթներում նկատվում են սպազմի երեւույթներ: Արդյունքում տեղի է ունենում պտղի ոչ նորմալ սնուցում: Այն կարող է բերել պտղի հիպոկսիայի (թթվածնի պակասության) եւ հիպոտրոֆիայի (թերսնուցման արդյունքում երեխայի զանգվածի դանդաղ աճ)»,- բացատրում է Ա. Բադալյանը:

Բժիշկը նաեւ ասաց, որ տոքսիկոզի ժամանակ (հղիության երկրորդ շրջանում) դեպի երիկամներ արյան հոսքի սակավություն է նկատվում. «Ջուրը մնում է օրգանիզմում: Այսինքն` ջուրը, որ պետք է մեզ դառնա եւ դուրս գա, մնում է օրգանիզմում, ինչն էլ իր հերթին առաջացնում է այտուցներ: Ավելին` սպազմի հետեւանքով խախտվում է երիկամներում կծիկային համակարգի աշխատանքը, որտեղ նյութափոխանակությունն է տեղի ունենում: Մեզի հետ պետք է սպիտակուց դուրս չգա, բայց այս դեպքում սպիտակուցը սկսում է մեզի հետ դուրս գալ: Այսինքն` կինը իր օրգանիզմից կորցնում է սպիտակուցը»,- նշում է զրուցակիցը:

Ա. Բադալյանի խոսքերով` տոքսիկոզի ժամանակ կարող են նկատվել նաեւ ուղեղային արյան շրջանառության խանգարումներ, որի հետեւանքով առաջանում են գլխացավեր, գլխապտույտներ, գիտակցության մթագնում եւ այլն: Այդ բոլոր գործընթացները հիմնականում լինում են սպազմի հետեւանքով:

Ա. Բադալյանը նաեւ հավելեց, որ թունավոր հղիությունը ժամանակակից դասակարգմամբ կոչվում է պրեկլամսիա: «Պրեկլամսիան հիվանդություն է: Այն արտահայտվում է հիվանդի մոտ արյան զարկերակային ճնշման բարձրացմամբ` ի հաշիվ սպազմի, մեզում հայտնաբերվում են սպիտակուցներ եւ արտահայտված այտուցներ ամբողջ մարմնով: Տարբերում են պրեկլամսիայի երեք աստիճաններ` թեթեւ, միջին եւ ծանր: Առաջին երկուսի դեպքում կատարվում է սիմպտոմատիկ բուժում: Իսկ երրորդ աստիճանի պրեկլամսիայի դեպքում, եթե չի ենթարկվում դեղորայքային միջամտությանը, միակ ելքը հղիության ընդհատումն է»:

Զրույցի վերջում Ա. Բադալյանը զգուշացրեց, որ մարմնի քաշի միանվագ ավելացումը, արյան զարկերակային ճնշման բարձրացումները եւ այտուցները մարմնի տարբեր մասերում` բժշկին դիմելու ահազանգ է:


Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում