livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

alt- Ամուսինս խնդիր ունի: Նա գանգատվում է ականջները մաքրող բամբակի փայտիկներից: Նշում է, որ ամեն անգամ մեծ դժվարությամբ է կատարում այդ հիգիենիկ պրոցեդուրան:

Խնդրում եմ, ասեք,  վտանգավո՞ր է, կարելի՞ է արդյոք մաքրել ականջները բամբակի փայտիկներով:

Հարցին պատասխանում է թիվ 2 բուժմիավորման ԼՕՌ բաժանմունքի վարիչ ՀԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ.

- Այնքան էլ անվտանգ տարբերակ չէ: Եթե ուշադրություն դարձնեք, բամբակե փայտիկների տուփին ընդգծված է. նախատեսված չէ ականջները մաքրելու համար:

Սակայն մեր հանրությունն այն օգտագործում է որպես ականջները մաքրող միակ հիգիենիկ միջոց: Նշենք, որ փայտիկներով ականջը մաքրելիս` հնարավոր է անզգուշաբար ավելի խոր հատված տանելով` վնասել թմբկաթաղանթը: Ի դեպ, թմբկաթաղանթը հնարավոր է վնասել նաեւ մաքրելու ընթացքում: Ասենք` եթե ընթացքում կտրուկ գործողություն եղավ. հազ, փռշտոց եւ այլն: Իսկ թմբկաթաղանթը, ինչպես գիտեք, նուրբ կառուցվածք ունի եւ վնասվելու դեպքում կարող է բերել լսողության կորստի կամ իջեցման: Բացի այդ, մարդու ականջներում արտադրվող ծծմբական արտադրությունն ունի մի շարք կարեւոր հատկություններ, մասնավորապես` ականջի առողջության համար: Այն պահպանում է վարակներից, վիրուսներից, մանրէներից, որոնք կարող են ներթափանցել օրգանիզմ: Ծծմբական արտադրությունը վնասազերծում է այդ անցանկալի երեւույթների մուտքը օրգանիզմ: Ի դեպ, օրգանիզմն ունի ծծմբական արտադրությունը դուրս բերելու  հատկություն: Ուտելու, ծամելու ընթացքում, երբ ծնոտը շարժվում է, ականջախեցիներում կուտակված ծծմբական արտադրությունը ինքնաբերաբար դուրս է մղվում: Իսկ մաքրելու ու ամբողջովին արտադրությունը հեռացնելու դեպքում առաջին հերթին ունենում ենք պաշտպանողական ֆունկցիայի կորուստ, միկրովնասվածքների առաջացում, որոնց հետեւանքով կարող են օրգանիզմ ներթափանցել զանազան վարակներ: Ի դեպ, ականջներից ծծմբական արտադրության հաճախակի հեռացնելը կարող է բերել արտադրության շատացմանը: Սա էլ իր հերթին կարող խցանման պատճառ հանդիսանալ: Ուստի, հարգելի նամակագիր, սովորաբար մենք առաջարկում ենք հեռացնել ականջներում հավաքված ծծմբական արտադրությունը միայն տեսանելի հատվածից` որքան հասանելի է մարդու մատը: Խորհուրդ ենք տալիս հեռացնել այն լոգանք ընդունելիս` օճառով կամ շամպունով: Խցանում առաջանալու դեպքում պետք է դիմել բժշկի եւ անվնաս հեռացնել այն: Լվացումը կատարում է բժիշկ-ականջաբանը` հատուկ հականեխիչ լուծույթներով` հետագա բարդություններից խուսափելու համար:

Հարցին պատասխանել է նաեւ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկաբույժ ՆՈՆԱ ԵՂՈՅԱՆԸ.


- Առհասարակ, ականջները մաքրելու համար գոյություն ունեն երկու տեսակի փայտիկներ` մինչեւ 1 տարեկան երեխաների համար` ծայրն ավելի կարճ է, շարունակությունն ավելի երկար, որպեսզի չվնասվեն երեխայի ականջները եւ 1 տարեկանից բարձր երեխաների համար, որոնք սովորական, մեզ հայտնի փայտիկներն են: Նորածինների եւ մինչեւ 1 տարեկան երեխաների ականջները կարելի է մաքրել միայն վերը նշված բամբակի փայտիկներով:

Սակայն 1 տարեկանից հետո խորհուրդ չի տրվում երեխայի ականջները մաքրել վերոնշյալ փայտիկներով, քանի որ թմբկաթաղանթը վնասելու հավանականությունն է մեծանում, չի բացառվում, որ փայտիկների վրա հավաքված ծծումբն  ավելի խոր տարվի` առաջացնելով խցանում: Ուստի, 1 տարեկանից բարձր տարիքի երեխաների ականջները պետք է մաքրել միայն տաք ջրով եւ չորացնել սրբիչով:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում