livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

altՆեյրոցիրկուլյատոր դիստոնիա (ՆՑԴ) սիրտ-անոթային, շնչառական եւ վեգետատիվ բազմապիսի խանգարումներով, ասթենիզացիայով, սթրեսային իրավիճակների (ֆիզիկական թե նյարդահոգեկան) վատ դիմադրողականությամբ արտահայտվող խրոնիկական հիվանդություն է: Այդ մասին «Զարուհուե հետ զրույցում ասաց թերապեւտ ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ` հավելելով, որ հիվանդությունն ընթանում է ալիքաձեւ` սրացման եւ մեղմացման շրջաններով: Ըստ նրա` կյանքի համար սպառնալիք չստեղծելով հանդերձ, ՆՑԴ-ն, որպես կանոն, զգալի չափով սահմանափակում է հիվանդի աշխատունակությունը: Նյարդաբանության մեջ այս հիվանդությունը նաեւ անվանում են վեգետա-անոթային դիստոնիա:

«ՆՑԴ-ն տարածված հիվանդություն է, հանդիպում է տարբեր տարիքային խմբերում` մասնավորապես երիտասարդ կանանց մոտե,- բացատրում է բժշկուհին ու թվում պատճառական գործոնները, որոնց սահմանազատումը, ըստ Հունանյանի, բավական դժվար է.

Նախատրամադրող գործոնների մեջ առավել նշանակություն ունի օրգանիզմի ժառանգական կոնստիտուցիոնալ առանձնահատկությունները, սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանները, օրգանիզմի հորմոնալ վերակառուցման շրջանները (հղիություն, վիժում, կլիմակտերիկ շրջան):

Բժշկուհին ընդգծեց, որ ՆՑԴ-ի դասակարգման մեջ առանձնացվում է հիմնական կլինիկական ախտանիշը`կարդիալգիկ, հիպերտոնիկ, շնչառական խանգարումներ, վեգետատիվ-անոթային կրիզներ, ասթենիկ, ասթենո-վեգետատիվ, տախիկարդիալ կամ առիթմիկ:Առաջացնող գործոնները լինում են հոգեծին (սուր եւ խրոնիկական նյարդա-հուզական սթրեսներ), ֆիզիկական եւ քիմիական ազդեցությունը (գերհոգնածություն, ջերմաստիճանի բարձրացում, վիբրացիա), խրոնիկական թունավորումներ (ալկոհոլի եւ ծխախոտի չարաշահում, վերին շնչուղիների ինֆեկցիաները), ներքին եւ արտաքին ազդակների փոխներգործությունը առաջացնում է սիրտ-անոթային համակարգի բարդ նյարդա-հորմոնալ-նյութափոխանակային կարգավորման խանգարում, ընդ որում, հավանաբար, առաջատար օղակը հանդիսանում է հիպոթալամիկ հատվածի ախտահարումը:

«Ըստ հիվանդության ընթացքի` տարբերում են` թեթեւ, միջին ծանրության եւ ծանր:

Հիվանդները ներկայացնում են բազմաբնույթ գանգատներ, որոնք շատ նման են սիրտ-անոթային համակարգի այլ հիվանդությունների դեպքում հանդիպող գանգատներին եւ դրանով իսկ զգալի չափով դժվարացնում են ՆՑԴ ախտորոշումը'',- բացատրեց բժշկուհին:

Հարցին, թե ինչ գանգատներ են ունենում ՆՑԴ-ով տառապող հիվանդները, Ք.Հունանյանի պատասխանը հետեւյալն էր. «Պետք է նշեմ, որ ամենատարածված գանգատը հիվանդի մոտ դա 

stress-at-work

սրտի շրջանում հանդիպող ցավն է, որն ունի բութ, ծակող կամ այրող բնույթ: Ցավի տեւողությունը տարբեր է` մի քանի վայրկյանից մինչեւ ժամեր, օրեր: Ցավը կարող է տեղակայվել նաեւ հետ կրծոսկրային շրջանում: Առավել հաճախ ցավերը կարող են լինել կապված գերհոգնածության, հուզմունքի, եղանակի փոփոխության, ալկոհոլի ընդունման հետ: ՆՑԴ-ի դեպքում, ցավը սրտի շրջանում ուղեկցվում է տագնապով, վախով, անհանգստությամբ եւ թուլությամբ: Նոպայաձեւ եւ ուժեղ ցավն ուղեկցվում է վեգետատիվ բնույթի խանգարումներով` սրտխփոց, օդի պակասի զգացում, քրտնարտադրություն, ներքին դող, հեւոց: Հիվանդների գերակշռող մասը ցավի հանգստացման համար կիրառում են հանգստացնող միջոցներ` վալոկարդին, վալիդոլ եւ այլն: Մի շարք հիվանդների մոտ նկատվում է ասթենիկ համախտանիշ, որը արտահայտվում է ֆիզիկական թուլության զգացումով, մշտական հոգնածությամբ, տրամադրության ընկճմամբ»:

Ի դեպ, ըստ Հունանյանի, ծայրամասային անոթային խանգարումները արտահայտվում են «մժեղների պարով» աչքերի առջեւ, գլխացավով, ծայրանդամների սառեցումով եւ զարկերակային ճնշման տատանումներով: Նման իրավիճակները սովորաբար առաջնում են գիշերային ժամերին, տեւում են մի քանի րոպեից մինչեւ 2-3 ժամ եւ հաճախ ավարտվում են առատ միզարտադրությամբ:

Հետաքրքրվեցինք բժշկուհուց, թե ինչպես են ախտորոշում ՆՑԴ-ն եւ ինչ բուժում են նշանակում հիվանդին:

«Հիվանդության ախտորոշումը հիմնվում է.

1) այն ախտանիշների բացահայտմամբ, որոնք հատուկ են հիվանդությանը

2) նման ախտանիշներ ունեցող հիվանդությունների բացառումը:

Բուժման մեջ պետք է ներառել.

1) ներգործության պատճառական եւ ախտածագման գործոնների վրա

2) ընդհանուր կազդուրիչ բուժում

3) ախտանիշային բնույթի բուժում:

Մեծ նշանակություն ունի խրոնիկական վարակային օջախների բուժումը եւ ռացիոնալ հոգեբուժումը: Պետք է նշեմ, որ դեղորայքային բուժումը կարող է լինել բազմաբնույթ, այս իսկ պատճառով պետք է նշանակվի միայն բժշկի կողմից»,- զգուշացրեց Ք.Հունանյանը` եզրափակելով, որ կարդիալգիկ համախտանիշի դեպքում բուժական բարձր արդյունք է տալիս ասեղնաբուժումը: Ցուցված է նաեւ սանատոր-կուրորտային բուժումը: Այս հիվանդությունը համապատասխան բուժումից հետո ունի բարեհաջող ելք:

Եղե՛ք առողջ:

Նյութը`ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում