livemarks sitemap
Հինգշաբթի, Դեկտեմբերի 12, 2019

haik pogosyan- Ի՞նչ է իրենից ներկայացնում ֆարինգիտը: Ինչո՞վ է այն վտանգավոր:

 

ՀԱՅԿ ՊՈՂՈՍՅԱՆ, 

 

LOR բժիշկ.

արինգիտը ըմպանի լորձաթաղանթի եւ լիմֆոիդ հյուսվածքի բորբոքումն է: Լինում է երկու տեսակի`սուր եւ խրոնիկ: Մի շարք գործոնների հետեւանքով հիվանդությունը կարող է սրանալ: Հիմնականում`շրջակա միջավայրի ազդեցությունից. չոր օդ, փոշի, տարբեր քիմիական նյութեր, որոնք գրգռիչ ազդեցություն ունեն լորձաթաղանթի վրա: Հիվանդության սրացմանը կարող է նպաստել նաեւ օրգանիզմի ընդհանուր գերսառեցումը:

Ֆարինգիտը հիմնականում անհանգստացնում է մարդկանց, որոնք գործի բերումով ստիպված են չափից ավելի օգտագործել ձայնը. լրագրողներ, ուսուցիչներ, երգիչներ, դերասաններ: Ձայնային ծանրաբեռնվածությունը նպաստում է ֆարինգիտի հաճախակի սրացմանը եւ ավելի ծանր ընթացքին:

Ֆարինգիտի ընթացքում առաջին հերթին հիվանդը նշում է դիսկոմֆորտի զգացողություն կոկորդում: Այն, ի դեպ, կարող է տարբեր կերպ արտահայտվել. չորության, մռմռոցի, օտար մարմնի զգացողություններով: Շատ հաճախ հիվանդներն ավազի հատիկների զգացողություն են ունենում կոկորդում: Կարող են լինել ցավեր կլման ակտի ժամանակ:

Պետք է նշեմ, որ ցավերը ֆարինգիտի ժամանակ ինտենսիվ չեն, հնարավոր է, ջերմության բարձրացում, սակայն ցածր թվերի 37 - 37.5, բայց ոչ ավելի: Չի բացառվում լորձային արտադրություն, հազ:

Ֆարինգիտի ժամանակ, անշուշտ, պետք է դիմել բժշկի, սակայն ֆարինգիտը այնպիսի հիվանդություն է, որի ժամանակ մարդիկ կարող են նաեւ չդիմել, եթե այն քիչ արտահայտված է կամ շատ չի անհանգստացնում:

faringit

Առաջնահերթ պետք է բացառել այն գործոնները, որոնք կարող են նպաստել հիվանդության սրացմանը. սենյակի ջերմաստիճանը պետք լինի նորմալ, օդը խոնավ: Պետք է բացառել կծու, թթու սննդամթերքը, սառը եւ շատ տաք ըմպելիքները: Ի դեպ, չափից ավելի տաք ըմպելիքները հակառակ ազդեցություն կարող են թողնել հիվանդության ընթացքին: Ծխելը, եթե հնարավոր է, պետք է նույնպես բացառել, ինչպես նաեւ ալկոհոլային եւ գազավորված խմիչքների օգտագործումը:

Կարելի է առանց բժշկի թույլատվության ողողումներ կատարել. երիցուկի, եղեսպակի (շալֆեյ) թուրմով: Ինհալյացիաները հանքային ջրերով եւ որոշ եթերային յուղերով նույնպես դրական ազդեցություն կարող են թողնել: Ինչպես նաեւ կարեւոր է պահպանել ձայնային ռեժիմ: Այսինքն`սահմանափակել ձայնի օգտագործելը բուժման ընթացքում:

Եթե այս մեթոդները արդյունավետ չեն, ապա պետք է դիմել բժշկի: Վերջինս կնշանակի համապատասխան դեղորայքային բուժում:

Ի դեպ, ֆարինգիտի առաջացման պատճառներից կարող են լինել նաեւ քթի եւ հարակից խոռոչների հիվանդությունները: Այս պարագայում հիվանդը վատ է շնչում, հարակից խոռոչներում առկա է որեւէ ինֆեկցիա, որը վատթարացնում է ֆարինգիտի ընթացքը: Եթե վերականգնվի շնչառությունը, բուժվեն խոռոչները, հնարավոր է` ֆարինգիտը այլեւս չանհանգստացնի հիվանդին:

Կարեւոր է նաեւ բերանի խոռոչի, ատամների վիճակը: Եթե կան հիվանդ ատամներ, հետեւաբար ինֆեկցիայի օջախներ` պետք է պարտադիր սանացիայի ենթարկվեն եւ հնարավոր է` հետագայում ֆարինգիտի շատ քիչ սրացումներ լինեն:

Ֆարինգիտին կարող է միանալ նաեւ լարինգիտը, որը ձայնալարերի հիվանդություն է: Այս ամենը կարող է բերել ձայնի կորստի, խռպոտության, ինչը, անցանկալի, վտանգավոր հետեւանք է, հատկապես այն անհատների համար, որոնց հիմնական գործիքը ձայնն է:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում