livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

Untitled-1- Ի՞նչ է իրենից ներկայացնում մարդու պապիլոմա վիրուսը:

ԱՐՄԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ.

 

(091) 49-22-42

- Մարդու պապիլոմա վիրուսը (HPV – Human Papilloma virus)` սեռական ճանապարհով փոխանցվող առավել տարածված հիվանդություններից մեկն է: Հայտնի են մարդու պապիլոմա վիրուսի ավելի քան 100 տեսակներ, որոնցից ավելի քան 40-ը կարող են առաջացնել կանանց եւ տղամարդկանց անոգենիտալ հատվածի ախտահարումներ (սեռական օրգանների եւ հետանցքի) եւ սրածայր կոնդիլոմաներ: Դրանցից մի քանիսն անվնաս են, մյուսները առաջացնում են գորտնուկներ, իսկ որոշները` քաղցկեղ: Վիրուսը փոխանցվում է միայն մարդուց մարդուն: Պապիլոմա վիրուսների տեսակները բաժանվում են 3 խմբի.

1) ոչ օնկոգեն (ոչ ուռուցքածին) պապիլոմա վիրուսներ (HPV 1, 2, 3, 5),

 2) ցածր օնկոգեն ռիսկով պապիլոմա վիրուսներ (հիմնականում HPV 6, 11, 42, 43, 44),

 3) բարձր օնկոգեն ռիսկով ուռուցքային պապիլոմա վիրուսներ (HPV 16, 18, 31, 33, 35, 39, 45, 51, 56, 58, 59 եւ 68 ):

 Ախտորոշումը կատարվում է կլինիկական զննման եղանակով.

 1. Բնորոշ կլինիկական պատկերով հայտնաբերվում են սրածայր կոնդիլոմաներ եւ գորտնուկների բոլոր տեսակները: Անոգենիտալ գորտնուկների առկայության դեպքում պարտադիր է արգանդի պարանոցի զննումը, ցուցումների դեպքում` ներմիզուկային կոնդիլոմաների բացառման համար`ուրետրոսկոպիա (միզուկադիտակի օգնությամբ):

 2. Կոլպոսկոպիա (արգանդի պարանոցադիտում` հատուկ սարքով):

 3. Բիոպսիա (կենսազննում` կենդանության ժամանակ հյուսվածք վերցնելը եւ ախտորոշման նպատակով նրա մանրադիտակային ուսումնասիրությունն է):

 4. Արգանդի պարանոցի քսուկների բջջաբանական հետազոտություն:

 5. Ախտահարված հատվածի հյուսվածաբանական (հիստոլոգիական)հետազոտություն

 6. Պապիլոմա վիրուսների տիպավորում պոլիմերազային շղթայացված ռեակցիայի օգնությամբ (ՊՑՌ):

 7. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների հետազոտություն:

 Կանխարգելման միջոցառումներից կարելի է նշել.

 1. Պատնեշային հակաբեղմնավորիչների օգտագործումը (պահպանակ) սեռական հարաբերության հենց սկզբից:

 2. Կանխարգելիչ պատվաստումների կիրառում: Պատվաստում կատարում են նրանց, ովքեր վարակված չեն վիրուսի ոչ մի տեսակով:

 2007-ից գինեկոլոգիական արսենալում գոյություն ունի պատվաստանյութ, որն առաջացնում է կայուն իմունիտետ մարդու պապիլոմա վիրուսի բարձր օնկոգենությամբ` օժտված 16 եւ 18 տիպերի կատմամբ:

 3. Պարբերաբար (2 տարին մեկ, ոչ պակաս) գինեկոլոգիական հետազոտություն, ներառյալ արգանդի պարանոցից բջջաբանական հետազոտություն եւ քննություն մարդու պապիլոմա վիրուսային ինֆեկցիայի նկատմամբ:

 Կանխարգելիչ միջոցների համալիր օգտագործման դեպքում պապիլոմա վիրուսային` կախյալ բարձր օնկոգենության պաթոլոգիաների առաջացման հավանականությունը կտրուկ իջնում է:

 Տարբերում են բուժման հետեւյալ մեթոդները` կոնսերվատիվ եւ դեստրուկտիվ: Կոնսերվատիվ բուժման դեպքում պետք է կատարվի մշտական բջջաբանական հսկողություն եւ կոլպոսկոպիա: Արդյունքի բացակայության դեպքում բուժման կոնսերվատիվ մեթոդի տեւողությունը չպետք է գերազանցի 2 տարին:

 Դեստրուկտիվ մեթոդի դեպքում` լազերային վիրաբուժություն, կրիոդեստրուկցիա (հեղուկ ազոտի օգտագործմամբ), էլեկտրոկոնիզացիա:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում