livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

altՄասնագետները բազմիցս են բարձրաձայնել, որ աբորտները վնասում են կնոջ առողջությանը: Սա մեծ խնդիր է, որը շարունակվում է նաեւ այսօր: Մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Անանյանի խոսքով`ընտանիքի պլանավորման մեջ հղիության արհեստական ընհատումը մեծ դեր ունի եւ քիչ չեն դեպքերը, երբ կնոջ մոտ հղիությունն ընդհատվում է բժշկի ցուցումների համաձայն:

Սա այն դեպքում, երբ կնոջ մոտ առակա է որեւէ սոմատիկ հիվանդություն (սիրտանոթային անբավարարության հիվանդություններ, որոնք ուղեկցվում են արյան շրջանառության խանգարումներով , տյուբերկուլոզի ակտիվ ձեւերի առկայություն), ինչն էլ կնոջ կյանքի համար դառնում է սպառնալիք: Հղիությունը կարող է ընդհատվել նաեւ այն ժամանկ, երբ ընտանիքում կամ ժառանգության մեջ կա գենետիկ հիվանդություն, որը փոխանցվում է պտղին: «Հղիության արհեստական ընդհատումը դա ընտրողաբար հղիության ընդհատումն է մինչեւ պտղի կենսունակությունը, այսինքն` մինչեւ հղիության 22 շաբաթը: Գոյություն ունի հղիության արհեստական ընդհատման վաղ եւ ուշ ժամանակահատված `հղիությունը ընդհատվում է մինչեւ 12 եւ 22 շաբաթականում : Հղիության արհեստական ընդհատումը ունի թե՛ իր ցուցումներ թե՛ հակացուցումներ եւ թե՛ բարդությունները»,-փաստում է ԱՆԱՀԻՏ ԱՆԱՆՅԱՆԸ եւ հավելում, որ ցուցումներից մեկը վերեբերում է կնոջ ցանկությանը, երբ նա չի ցանկանում երեխա լույս աշխարհ բերել եւ որոշում է հղիությունը ընդհատել:

Հղիության արհեստական ընդհատումներից հակացուցումներից էլ մանկաբարձ-գինեկոլոգը մատնանշեց սուր եւ ենթասուր բորբոքային հիվանդությունները, երբ կնոջ մոտ կա ինֆեկցիոն հիվանդություն այդ թվում նաեւ ջրծաղիկ, կարմրախտ , խոզուկ եւ այլն: Ահա այս դեպքերում, եթե հղի կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, ապա ըստ գինեկոլոգի այդ բոլոր հիվանդությունները պետք է բուժել , որից հետո միայն կատարել հղիության արհեստական ընդհատում: «Այժմ մեզնում շատ է տարածված դեղորայքային ընդհատումը ինչը ցանկալի չէ: Հղիության արհեստական ընդհատման ժամանակ կինը անպայման պետք է գտնվի բժշկի հսկողության տակ `ստացիոնալ բուժման պայմաններում , քանի որ մեծ են հետագա բարդությունների վտանգները: Այդ բարդություններից առաջինը պտղաձվի թերի ըդհատումը եւ հիպոտոնիկ արյունահոսությունն է, արգանդի եւ հարակից օրգանների վնասումը, ինչպես նաեւ արգանդի ծակումը, միզապարկի վնասումը »,-տեղեկացնում է մանկաբարձ-գինեկոլոգը: Անդրադառնալով հղիությունների ուշ ընդհատմանը մասնագետը նշեց, որ այս դեպքում հաճախ հղիությունը ընդհատվում է ստացիոնալ պայմաններում: Այս դեպքում հղիությունը կարող է ընդհատվել եթե կա` պտղի մահ, առկա է գենետիկ հիվանդությունը, որը փոխանցվելու է նործնին , պտուղը արատավոր է, որոշ դեպքերում նաեւ կնոջ ժառանգական հիվանդությունները, որոնք կարող են ազդել կնոջ կյանքի վրա: «Ցանկալի չէ, որեւէ հղիության ընդհատումը , այդ պատճառով էլ մենք բոլոր ամուսնական զույգերին խորհուրդ ենք տալիս, եթե նրանք ցանկանում են ունենալ բալիկներ նախապես պլանավորեն իրենց հղիությունը , սակայն մինչ պլանավորելը, ցանկանլի է դիմեն բժշկի, անցնեն որոշ հետազոտություններ, որպեսզի խուսափեն անցանկալի հղիություններից»,-խորհուրդ է տալիս Անահիտ Անանյանը եւ ցավով մեջբերում, որ անցանկալի հղիություններն էլ ունեն իրենց բարդությունները:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում