livemarks sitemap
Ուրբաթ, Փետրվարի 21, 2020

altՀայ ավետարանական եկեղեցու կողմից Հայաստան ներկրվող մանկական կերերի խոշոր խմբաքանակում վտանգավոր նյութեր են հայտնաբերվել՚,- այս մասին խոսելով Հայ ավետարանական եկեղեցու գործունեության մասին ասաց ՙՔայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի՚ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ:

-Վերջին խմբաքանակի ներկրման ժամանակ սահմանին արգելք է դրվել, որովհետեւ վտանգավոր տարրեր են հայտնաբերվել: Հետաքրքիրն այն է, որ ներկրողների սերտիֆիկատները վկայում են, թե կերը պիտանի է կիրառության համար, սակայն այդ կերերի մեջ կան վտանգավոր տարրեր, որոնք ազդում են երեխաների գիտակցության վրա: 37 տոննա ապրանքից արգելվել է 12,5 տոննան: Ավետարանական եկեղեցին այսօր պետության մեջ առանձին պետության կարգավիճակով է ապրում` արհամարհելով մեր կառավարությանը, ու դրա դեմ պայքարելու համար պետք է միջոցներ ձեռնարկվեն:


Վերոնշյալի հետ կապված փորձեցինք պարզաբանումներ ստանալ Սննդի անվտանգության տեսչության կողմից, որտեղից լրատվականի պատասխանատու ԱՐՄԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ հաստատեց պարոն Ամարյանի նշած փաստը` ընդգծելով.
- Խոսքը ՙՍիմիլյակ՚ մանկական կերի մասին: ՙՍիմիլյակ՚ մանկական կերի պաշտոնական ներկայացուցիչը, որը ներկրում է Հայաստան, մեկն է: Մինչ այս, որեւէ խնդիր չի առաջացել: Այս անգամ փորձել է Հայաստան ՙՍիմիլյակ՚ ներկրել բարեգործական մեկ այլ ընկերություն` Ավետարանական եկեղեցին: Եվ, բնականաբար, յուրաքանչյուր խմբաքանակ` կախված նաեւ սննդի ռիսկայնությունից (իսկ մանկական կաթ-կաթնամթերքը բարձ ռիսկայնություն ունեցող սննդամթերք է համարվում), սահմանի վրա ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, եւ այդ խմբաքանակի մեջ իրոք խնդիր է առաջացել: Եվ բնականաբար, այն չի ներմուծվել Հայաստան, եւ չի կարող լինել ո'չ շուկայում, ո'չ էլ որեւիցե այլ տեղում, քանի որ այն մուտք չի գործել:


- Մասնավորապես ինչ խնդիր է առաջացել, եւ արդյո՞ք այն իրոք կարող էր ազդել երեխաների գիտակցության վրա:
- Խնդիրն այն է, որ կերի մեջ մանրէաբանական ցուցանիշների անհամապատասխանություն է հայտնաբերվել: Ինչ վերաբերում է հարցին` հնարավոր է արդյոք այն ազդեր երեխայի գիտակցության վրա, ապա կարող եմ ասել, որ խիստ վտանգ է առաջացրել, թե ինչ` կպարզի լաբորատոր փորձաքննությունը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում