bjk3-          Կարելի է արդյո՞ք սեռական հարաբերություն ունենալ հղիության ընթացքում:

ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ,

Մոր եւ մանկան առողջության պահպանման

գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ.

(093) 43 40 76

- Գրականության մեջ չկա ընդհանուր օրինաչափություն, երբ մասնագետը կարող է կտրականապես արգելել կամ հակառակը` խորհուրդ տալ հղիության ընթացքում պարտադիր ունենալ սեռական հարաբերություն:

Այստեղ անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում: Սակայն փորձը ցույց է տալիս,որ սեռական հարաբերություն ունենալը հղիության ողջ ընթացքում այնքան էլ ցանկալի չէ: Բանն այն է,որ սեռական հարաբերությունը նպաստում է արգանդի տոնուսի բարձրացմանը, ինչն էլ հղիության ընթացքում անթույլատրելի է:bjk2 Խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություն ունենալ առաջիկա 8-10 շաբաթների ընթացքում: Այս ամենը կարող է բերել վիժման: Ցանկալի չէ նաեւ սեռական հարաբերություն ունենալ 30-35 շաբաթներից հետո. կա վաղաժամ ծննդաբերության սպառնալիքի վտանգ, ջրերի արտահոսք, շերտազատում... Վտանգի տակ է դրվում եւ կնոջ,եւ երեխայի կյանքը: Ի դեպ,նշենք,որ հղիների մոտ 90%-ը արգանդի տոնուսի բարձրացման հետ խնդիրներ են ունենում: Եվ պատճառը միշտ չէ, որ սեռական հարաբերությունն է: Պատճառները կարող են տարբեր լինել. սոց. պայմանները, նյարդային հոգեվիճակը սթրեսը եւ այլն: Իսկ սեռական հարաբերությունը պարզապես կարող է ավելի սրել գործընթացը: Նման դեպքերում, անշուշտ, մասնագետի կողմից համապատասխան հետազոտությունից հետո նշանակվում են հատուկ դեղամիջոցներ` արգանդի տոնուսը (լարվածությունը) իջեցնելու համար: Սակայն պետք է ասեմ, որ ցավոք` ոչ բոլոր դեպքերում է բուժումը լինում արդյունավետ: Ուստի, պետք չէ ստեղծել խնդիրներ, իսկ հետո, փորձել ճանապարհներ գտնել` այն շտկելու, եթե կարելի այս ամենից հեռու մնալ: