livemarks sitemap
Երեքշաբթի, Հունիսի 02, 2020

babyԱմբողջ աշխարհում ամեն տարի մահանում է մոտավորապես 8 մլն երեխա, որոնց 2/3-ը մահանում է նորածնային շրջանում: ՀՀ առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի խոսքով` Հայաստանում մանկական մահացության դեպքերը նվազել են, ելքային ցուցանիշը ընտրելով 1990 թվականը, երբ ազգային վիճակագրական տվյալների համաձայն մանկական մահացությունների թիվը հասել է 18,6 պրոմիլե (պրոմիլե`տոկոսի մեկ տասնորդականը), որին համեմատ նախորդ տարվա ցուցանիշը կազմել է 9, 8 պրոմիլե:

Ի տարբերություն մայրական մահացությունների ցուցանիշների հաշվարկի, որը կատարվում է միջին եռամսյակը մեկ, ապա մանկական մահացությունների ցուցանիշը հաշվարկվում է  տարեկան կտրվածքով: «Հայաստանում մանկան մահացությունները կրկնակի անգամ նվազել են: Ըստ փորձագիտական հաշվարկների  մանկական մահացության դեպքերը եղել է 46 պրոմիլե, 90-ականների սկզբին մոտ 4 հազար երեխա տարեկան մահացել է, իսկ այսօր խոսքը 450 երեխայի մասին է`10 անգամ երեխաների թիվը կրճատվել է»,-նշեց ԿԱՐԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ եւ հավելեց, որ 2014 թվականին պաշտոնական տվյալների համաձայն  վերջին եռամսյակում գրանցվել է 8,3 պրոմիլե, իսկ նախորդ տարի`8,8 պրոմիլե:  Ըստ նրա ԱՊՀ երկրների շարքում Հայաստանում նորածինների մահացությունների ցուցանիշը  նվազել է: Այստեղ  Հայաստանը 4-րդ հորիզոնականում է` Ռուսաստանից, Բելառուսից եւ Ուկրաինայից  հետո:

 «2014 թվականին ՄԱԿ-ի կողմից տված գնահատականի համաձայն  ՀՀ-ում մանկան մահացությունների դեպքեի  անկումը մեծ է: Որպեսզի նման դեպքերը էլ ավելի նվազեցնենք  մեզ անհրաժեշտ են ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների ներդրում: Ես համոզված եմ, որ այս տարի , եթե  մեր երկիրը մահացության դեպքերը նվազեցնի 1 պրոմիլեով եւ նույնն էլ անենք 2015 թվականին մենք կհասնենք նպատակային ցուցանիշին, որը 8 պրոմիեից ցածր է»,-փաստեց Կ.Սարիբեկյանը:

Կարինե Սարիբեկյանը նաեւ հավաստիացրեց, որ մանկական մահացության կառուցվածքի մեջ գյուղաբնակ երեխաների թիվը ավելի շատ է: Մահացությունների թիվը 2 անգամ ավելի բարձր է ցածր կրթության մայրերի պարագայում, քան բարձրագույն կրթությամբ մայրերի պարագայում, ինչը  վկայում է, որ այս խնդրում մեծ ազդեցություն ունի մայրերի բավարար գիտելիքները:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում