livemarks sitemap
Ուրբաթ, Փետրվարի 21, 2020

altՀՀ ԱՆ  գլխավոր նարկոլոգ, նարկոլոգիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանի հաղորդած տվյալների համաձայն 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ   Հայաստանում կա հաշվառված  5022 թմրամոլ, որոնց մասին հայտնի են բոլոր տվյալները:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս տարի թմրամոլների թիվն աճել է, քանի որ 2013 թվականին հաշվառված է եղել 4428 թմրամոլ: Տարեցտարի  նրանց թիվն աճում է, 10 տարի առաջ ՀՀ-ում գրանցվել է ընդհամենը  183 հաշվառված թմրամոլ: Սակայն այս ամենը Պ.Սեմերջյանի խոսքով`չի նշանակում, որ 10 տարի առաջ Հայաստանում չեն եղել թմրամոլներ , նրանց թիվը այսօր ավելացել է այն պատճառով , որ առողջապահության նախարարություն դիմածների թիվն է  աճել  , սա էլ ունի իր պատճառները` մատուցվող բժշկական օգնությունը եւ ծառայությունների որակը սկել է բարելավել եւ թմրամիջոցների միայն օգտագործումը ապաքրեականացվել է. «Այս պահին նարկոլոգիական կլինիկայում 6 մարդ բուժվում է ստացիոնալ պայաններում , 2-ը`ամբուլատոր, իսկ 226-ը` նույնպես ամբուլատոր պայմաններում, սակայն մետազոնային  փոխարինող բուժմամբ »,-փաստեց ՊԵՏՐՈՍ ՍԵՄԵՐՋՅԱՆԸ եւ ավելացրեց, որ մարդիկ թմրամիջոցներ օգտագործում են հաճույք ստանալու ակնկալիքով եւ ընկնում  կախվածության մեջ: Նրանց  բուժելու համար անհրաժեշտ է ազատել կախվածության համախտանիշից, որի դեպքում ըստ գլխավոր նարկոլոգի բուժումը ունենում է 100 տոկոսանոց արդյունավետություն: Սակայն այդ ամենին հետեւում է երկրորդ փուլը`անձը կրկին կօգտագործի թմրամիջոց թե ոչ:  Ըստ վիճակագրության բուժվողների 80 տոկոսը հետագայում կրկին օգտագործում է թմրամիջոց: «Հայաստանում թմրամոլների բուժումը տեղի է ունեում երկու եղանակով `կամովի եւ հարկադիր:Կամովի բուժումը իրականացվում է այն դպքում, երբ մարդն իր կամքով դիմում է հիվանդանոց եւ գրավոր հաստատում է իր բուժվելու ցանկությունը :Հարկադիր բուժումը կատարվում է դատարանի որոշումով , հաշվառվածների մեջ կա նաեւ երրորդ խումբ, երբ իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել հանցագործության համար եւ անցել հետազոտություն եւ պարզվել է, որ նա օգտագործում է թմրամիջոց: Ահա այս երեք դեպքերում մարդիկ հաշվառվում են »,-մեկնաբանեց պրն. Սեմերջյանը:

2011 թվականին հայ եւ միջազգային փորձագետների համատեղ ջանքերով Հայաստանում անցկացվել է հետազոտություն, որի արդյունքում պարզվել է, որ կա  մոտավորապես  30 հազար թմրամոլ, որնցից 12.700-ը` թմամիջոց օգտագործել է ներերակային ճանապարհով: Թմրամիջոց օգտագործում են հիմնականում 35-40 տարեկան անձինք, ընդհանուր թվով կա հաշվառված  57 կին թմրամոլ` բոլորը երեւանաբնակ: Թմրամիջոցներ օգտոգործում են հասաակության բոլոր խավերը`հարուստները ավելի թանգ թմրամիջոց, իսկ աղքատները`էժան: Պետրոս Սեմերջյանը ընդգծեց մեկ կարեւոր հանգամանք , որ հաշվառված անձանց մեջ բարեբախտաբար չկան անչափահասներ:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում