livemarks sitemap
Շաբաթ, Փետրվարի 22, 2020

hxiԱմառվա ընթացքում հղի կանանց հանգիստը շատ կարեւոր է, թե' ապագա փոքրիկի թե' մայրիկի առողջության համար: Շատ հղի կանայք խուսափում են ծովափնյա հագստի մեկնելուց` մտավախություն ունենալով, որ այն կարող է վնասել հղիության հետագա ընթացքին, սակայ մասնագետները փաստում  են, որ սա սխալ տեսակետ է, ամառվա ընթացքում պահպանելով որոշակի կանոններ, հղիները կխուսափեն բոլոր տհաճ անակնկալներից:

Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Պավել Սոցկին հղիներին խորհուրդ է տալիս երկար չմնալ արեւի տակ, իհարկե սա չի նշանակում, որ նրանք չպետք է զբոսնեն , որը կարող են կազմակերպել առավոտյան եւ երեկոյան ժամերին, երբ դրսում դեռ զով եղանակ է: Ծովափնյա հանգստի մեկնելուց առաջ մանկաբարձ-գինեկոլոգը հղիներին հորդորում է անպայման այցելել գինեկոլոգի`հետազտվել եւ մեկնելուց առաջ որոշակի ցուցումներ ստանալու համար: «Անպայման ճանապարհորդության ընթացքում հղին իր հետ պետք է վերձնի դեղարկղ: Մեքենայով ճանապարհորդելու ժամանակ , խորհորդ կտամ նույն դիրքում չնստել`դիրքը պարբերաբար փոխելուց զատ կանգառներ անել եւ դուրս գալ մաքու օդի: Խմելու ջուր ունենալը պարտադիր է: Ինքանթիռով ուղեւորություն կատարելու համար խորդուդ չի  տրվում ճանապարհորդել 7 ամսեական հղիության շրջանում, քանի որ այդ ընթացքում կարող  է առաջանալ  բանկաբարձական որոշ բարդությունների ռիսկը »,-ընդգծեց ՊԱՎԵԼ ՍՈՑԿԻՆ: Ջրում լողալը մասնագետի խոսքով օգտակար է հղի կանանց օրգանիզմի համար, քանի որ բարձրանում է դիմադրողականությունը, շնչառական եւ մկանային համակարգը: Ծովում լողանալիս էլ անհրաժեշտ է պահանել հետեւյալ կանոնները` երկար ժամանակ չմնալ սառը ջրում եւ լողալ ափին, քանզի հղիների մոտ ջղաձգության բարձրացումը ավելի հավանական է:Այն հղիները ովքեր ունեն ալեգիաներ, հանգստի մեկնելուց առաջ պետք է դիմեն բժշկի եւ ստանան հակաալերգիկ դեղամիջոցներ: Երակների հետ կապված խնդիրներ ունեցող հղիերին էլ Պ.Սոցկին եւս մեկ անգամ հորդորեց գտնվել բժշկի հսկողության տակ եւ կրել էլաստիկ գուլպաներ:

Անդրադառնալով  ամառվա ընթացքում հղիների սննդակարգին Պավել Սոցկին նկատեց, որ հղիները պետք է հետեւեն հատուկ ռեժիմի, որը շատ կարեւոր է: «Հղիները օրվա ընթացքում պետք է ուտեն մի քանի անգամ, սակայն փոքր չափաբաժնով: Սննդակարգը պետք է հագեցած լինի վիտամիններով եւ պարունակի սպիտակուց: Օրվա ընթացքում ակտիվ հանգստից հետո մի քանի րոպե պառկել»,-ավելացրեց գինեկոլոգը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում