livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

bjk2- Ի՞նչ է իրենից ներկայացնում կարմիր քամի հիվանդությունը: Հնարավո՞ր է հիվանդությունը շփոթել այլ մաշկային ախտահարումների հետ, քանի որ արտահայտման ձեւով գրեթե չի տարբերվում մաշկային այլ ախտահարումներից:

Կա կարծիք, որ այս հիվանդությունը կարող է անհետանալ հմայությունների օգնությամբ:

ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆ,

մաշկաբան

-Ո՛չ, կարմիր քամի հիվանդությունը չի կարող անհետանալ հմայությունների օգնությամբ: Այն մաշկի եւ ենթամաշկային ճարպերի բջջանքի բորբոքային հիվանդություն է, որի հարուցիչը «Ա» խմբի ստրեպտոկոկ կոչվող մանրէն է:

Վարակի աղբյուր հանդիսանում է հիվանդ մարդը` անգինայով, թարախային տարբեր հիվանդություններով, քրոնիկական թարախային բորբոքային գործընթացներ ունեցող անհատը: Որպես մուտքի դուռ հանդես են գալիս միկրոճեղքերը, կերծվածքները, հարուկները: Ստրեպտոկոկը մաշկի վրա առաջացած ճեղքերից ներթափանցում է ավշային հանգույցներ, որտեղ էլ սկսում է բորբոքում:

Այս հիվանդության գաղտնի շրջանը կարող է տեւել մի քանի ժամից մինչեւ 4-5 օր:

Կարմիր քամի հիվանդությամբ ավելի հաճախ տառապում են կանայք եւ մեծահասակ տղամարդիկ (60 եւ ավելի): Ավելի հաճախ հիվանդանում են շաքարային դիաբետով, արյան շրջանառության հետ կապված խնդիրներ ունեցողները` հատկապես լիմֆոստազով հիվանդները, որոնց մոտ ստորին վերջույթներում արյան շրջանառության կանգ է առաջանում, ինչպես նաեւ սնկային հիվանդություններ ունեցող անհատները:  

bjk1Ըստ ընթացքի տարբերում են հիվանդության երեք աստիճան` թեթեւ, միջին ծանրության եւ ծանր ընթացքով:

Հիվանդության նախակլինիկական շրջանը սկսվում է ջերմաստիճանի բարձրացումով, գլխացավով: Սրանք ինտոքսիկացիայի (թունավորման) նշաններն են, որոնց պատճառը, սովորաբար, ստրեպտոկոկի քայքայման նյութերի ներծծումն է օրգանիզմ, ինչի արդյունքում ինտոքսիկացվում է ամբողջ օրգանիզմը: Ներթափանցման տեղում, ինչպես արդեն նշեցի, 4-5 օրերի ընթացքում ախտահարված մաշկը կարմրում, այտուցվում է (ձեռքով դիպչելու դեպքում բավական տաք վիճակում է լինում տվյալ հատվածը): Այս ամենին զուգահեռ հիվանդը գանգատվում է քորի, ցավի, մրմռոցի զգացողություններից:

Ախտահարված հատվածը կարող է լինել լոկալ (օջախային) եւ թափառող: Առաջանալով մի հատվածում այն աստիճանաբար բարձրանում է հարակից օջախների վրա եւ տարածվում, ինչի արդյունքում իրարից բավական հեռու գտնվող մաշկի հատվածներում առաջանում են նմանատիպ օջախներ:

Առաջին հերթին անհրաժեշտ է մեկուսացնել այդպիսի հիվանդին, քանի որ ինքն իրենով ներկայացնում է վարակի օջախ: Ջերմության առկայության դեպքում ցանկալի է նշանակել լայն սպեկտրի հակաբիոտիկներ, զուգահեռ օրգանիզմի ընդհանուր իմուն համակարգը բարձրացնող դեղամիջոցներ` վիտամիններ: Նշանակվում են նաեւ տեղային չոր եւ տաք միջոցներ. ուլտրամանուշակագույն եւ ինֆրակարմիր ճառագայթներ… Եթե, օրինակ, որոշ օջախների վրա առաջացել է նաեւ բշտային բաղադրիչ` այս դեպքում չորացնող դեղամիջոցներ է անհրաժեշտ օգտագործել:

Որպես բարդություն հիվանդի մոտ կարող է առաջանալ կայուն լիմֆոստազ: Այն բուժման ենթակա չէ: Ի դեպ, ժամանակ առ ժամանակ ախտահարված օջախները ոչ ռացիոնալ բուժման արդյունքում դառնում են վիրուսակիր եւ օրգանիզմի իմուն համակարգի անկման ժամանակ կարող են կրկին ակտիվանալ:

Կլինիկական նշաններով կարմիր քամին այնքան էլ մոտ չէ այլ մաշկային հիվանդություններին, ունի տիպիկ կլինիկական պատկեր նաեւ լաբորատոր անալիզների ժամանակ. լեյկոցիտների քանակի շատացումն է նպաստում վերջնական ախտորոշման հաստատմանը:

Խորհուրդ չի տրվում զբաղվել ինքնաբուժությամբ, ընդհատել բուժումը, ինչ է թե արդեն անհետացել են նշանները: Պետք է ճիշտ պահպանել հիվանդի անձնական հիգիենայի կանոնները:

Կարմիր քամի հիվանդությամբ կարելի է վարակվել շփման միջոցով. հագուստը, անկողինը, երբեմն նաեւ սպասքի պարագաները կարող են լինել վճռորոշ:

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում