livemarks sitemap
Չորեքշաբթի, Հունվարի 22, 2020

altՄայիսի 26-ից  մինչեւ հունիսի սկիզբը Հայաստանում հայտնաբերվել է էնտերովիրուսով վարակվածների 90 դեպք, վարակվածները հիմնականում երեխաներ են`5-8 տարեկան, որոնք հոսպիտալացվել են:

Չնայած վիրուսը առկա է, սակայն, ինչպես Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական, ՀՀ ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն է փաստում, վիրուսով վարակվածների մոտ չկան բարդություններ: Հիվանդությունը կանխարգելու համար արդեն Առողապահության նախարարության կողմից կատարվել են կանխարգելիչ միջոցառումներ`բժշկական հսկողությունը մեծացել է նախադպրոցական, դպրոցական եւ հանգստյան գոտիներում, քանի որ այստեղ կազմակերպված կոլեկտիվներ են, որտեղ, եթե լինի վիրուսով վարակված մեկ հոգի, ապա վիրուսը շատ արագ կտարածվի: Այս ուղղությամբ տարվում են նաեւ ախտահանիչ միջոցառումներ, որովհետեւ հարուցիչը արտաքին պայմաններում կարող է մնալ երկար ժամանակ, սակայն դրանք շատ շուտ վերանում են ախտահանիչ միջոցների օգտագործման դեպքում: Էնտերովիրուսնները տարածման ձեւերը բազմազան են`օդակաթիլային ճանապարհով եւ կոնտակտ-կենցաղային ճանապարհով`ձեռքերի, հիվանդի օգտագործած առարկաների միջոցով: Հիվանդության տարածման բազմազանությունը թույլ չի տալիս հասկանալու, թե Հայաստանում հիվանդությունը հատկապես որ ճանապարհով է տարածվում:

էնտերովիրուսը  Հայաստանում նոր հիվանդություն չէ, հիվանդության դեպքեր միշտ էլ երկրում գրանցվել են, բայց այսօր կա մեծ տարբերություն.«Այժմ Հայաստանում կա լաբորատոր ախտորոշման բարելավում, ամենակատրյալ մեթոդաբանությամբ այս հիվանդությունները արդեն ախտորոշվում են, որից հետո էլ արդեն հասկանում ենք թե ինչ հարուցիչների հետ գործ ունենք »,-նշեց ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԸ: Մասնագետը  մի քանի խորհուրդ տվեց այն մարդկանց,  ովքեր տանը ունեն հարուցիչով վարակված հիվանդ. տանը սովորական ախտահանիչ միջոցներով ախտահանել հիվանդի օգտագործած իրերը եւ առարկաները: Այս դեպքում շատ կարեւոր է նաեւ ձեռքերի հիգիենիան , էնտերովիրուսը հաճախ օրգանիզմ է ներթափանցում ձեռքերի միջոցով: Գ.Սահակյանը բոլոր ծնողներին հորդորեց այս շրջանում երեխաներին զերծ պահել բաց ջրամբարներում լողանալուց: «Այս սեզոնին բաց ջրամբարներում հարուցիչները երկար են պահպանվում, իսկ երեխաների մոտ  էնտերովիրուսով վարակվելու հավանականությունը ավելի մեծ է, քան մեծահասակներինը»,-եզրափակեց Գայանե Սհակյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում