livemarks sitemap
Երկուշաբթի, Դեկտեմբերի 09, 2019

debt1Կ. Ուլնեցի 31/1 հասցեում գտնվող VT-DENT ստոմատոլոգիական կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, կենտրոնը հագեցած է նորագույն տեխնոլոգիաներով, եւ առանձնանում է իր` մշտապես գործող զեղչային համակարգով: Այստեղ թեւածում է ընտանեկան ջերմ մթնոլորտ, որը մենք նկատեցինք կլինիկայում գտնվելիս: Զրույցի ընթացքում տեղեկացանք, որ  կլինիկան կրում է տեր եւ տիկին Համբարձումյանների անունների առաջին տառերը` Վահագն, Տաթեւիկ:

Այսինքն սա ոչ միայն կլինիկա է կամ աշխատավայր, այլ նաեւ ընտանիք, որտեղ մեկ մեկու վերաբերվում են ամենայն պատասխանատվությամբ, հարգանքով եւ, որ ամենակարեւորն է` սիրով, ինչն էլ ենթագիտակցաբար փոխանցվում է կլինիկա հաճախող այցելուներին: «Զարուհի» ամսագիրը զրուցելով տեր եւ տիկին Համբարձումյանների հետ` բացահայտեց հետաքրքիր փաստեր եւ գաղտնիքներ, որոնք հիմք են հանդիսացել են լավ ընտանիքի եւ բիզնեսի  կայացման հարցում:

 - Տաթեւիկ, ինչպե՞ս մտահղացավ այն միտքը, որ կլինիկան անվանեք Ձեր անունների  առաջին տառերով, եւ կարելի՞ է ասել, որ դա Ձեր հաջողության գրավականներից է:

- Երբ ստեղծում ես քոնը, անկախ նրանից, դա կլինիկա՞ է, թե մեկ այլ բան, ցանկանում ես, որ ամեն ինչ լինի քեզ հարազատ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչը կարող է լինել ավելի հարատազ, եթե ոչ քո եւ ամուսնուդ անունները: Շատ անունների շուրջ մտածեցինք, քննարկեցինք, եւ հանկարծ հենց ամուսնուս առաջարկով ծնվեց մեր կլինիկայի անունը` VT-DENT:

- Դուք երիտաարդ կին եք, մեծ գործունեություն եք ծավալում, բացի այն, որ բժշկուհի եք, ունեք նաեւ որոշակի պարտավորություններ, պատասխանատվություն կլինիկայի հանդեպ: Ինչպե՞ս եք համատեղում, ստացվո՞ւմ է կոորդինացնել աշխատանքները:

- Կլինիկայի տնօրենն ամուսինս է, Վահագն Էդուարդի Համաբարձումյանը, ով մասնագիտությամբ օրթոպեդ-ստոմատոլոգ է: Նա այժմ կատարելագործվում է իմպլանտոլոգիայի ոլորտում` համագործակցելով ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում գործող առաջադեմ կլինիկաներից մեկի հետ: Դրան զուգընթաց նրա ուսերին է մեր կլինիկայի հետ կապված բոլոր գործնական հանդիպումներն ու պայմանագրերի կնքումը: Իսկ կլինիկայի ներքին հարցերով ես եմ զբաղվում, եւ կարծես ստացվում է, քանի որ այն կատարում եմ մեծ սիրով: Ելնելով այն հանգամանքից, որ այցելուները բուժհաստատություններ մտնելով, անկախ իրենցից, թե լարվում են, թե տհաճ զգացողությունների մեջ են հայտնվում, մենք այդ խնդրին մոտեցանք այնպես, որպեսզի բացառվի վախի եւ տհաճության զգացողությունը: Հետեւաբար մեր այցելուների մոտ առաջանում է վստահություն բուժանձնակազմի նկատմամբ:

- Երբեմն ասում են, որ երբ ամուսիններով նույն տեղում են աշխատում, ավելի շուտ են հոգնում իրարից: Դուք համամի՞տ եք դրա հետ:

- Իհարկե ոչ, այդպես չեմ կարծում, պարզապես երբեմն ունենում են մասնագիտական տարաձայնություններ: dent

- Վ. Համբարձումյան.- Կախված նրանից, թե ինչ մասնագիտություն ես ընտրում, հենց դրանով է պայմանավորված` դուք իրար կխանգարե՞ք, թե կօգնեք: Քանի որ ես զբաղվում եմ կլինիկայի արտաքին գործերով, իսկ Տաթեւիկը ներքին հարցերով, եւ եթե ունես մի կազմակերպություն, որտեղ աշխատում է քեզ հարազատ մարդ, ով միանշանակ անշահախնդիր մտածում է կլինիկայի հաջողությունների մասին,  հետեւաբար դա ոչ թե խանգարում, այլ  օգնում է: Տաթեւիկն ունի ղեկավարման ձիրք, որը ես նկատել եմ, եւ այդ ամենը նա անում է ենթագիտակցաբար: Մենք որդեգրել ենք մեկ սկզբունք, որ կոլեկտիվի անդամների հետ չվերաբերվենք զուտ ղեկավար-աշխատող փոխհարաբերությամբ: Ճիշտ է կա չափավոր սուբորդինացիա, բայց մեզ մոտ գործում է «մենք»-ի, այլ ոչ թե «ես»-ի գաղափարը:

- Սովորաբար բժիշկ են դառնում այն անձինք, ում ընտանիքի անդամները եւս բժիշկներ են: Ինչպե՞ս է ձեր պարագայում:

- Ամուսնուս ընտանիքում կան շատ բժիշկներ: Նրա հայրը` Էդուարդ Մարտինի Համբարձումյանը, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վերարտադրողական բժշկության հայկական աոցսիաիայի հիմնադիր նախագահ եւ պտղաբերության կենտրոնի տնօրեն: Իսկ մեր ընտանիքում` հայրս շինարար է, մայրս` լեզվաբան, ես էլ ստոմատոլոգ դարձա հայրիկիս խորհրդով, չնայած  մանկուց երազում էի բժշկուհի դառնալ:

- Շատ կանայք չեն աշխատում, որպեսզի բալիկներին մեծացնեն, իսկ Ձեր օրը բավականին ծանրաբեռնված է այդ առումով, քանի որ մենք գիտենք, որ ունեք մեկ բալիկ եւ պատրաստվում եք լույս աշխարհ բերել երկրորդին: Հասցնո՞ւմ եք:

- Կարծես հասցնում եմ ամեն ինչ, համենայնդեպս տան անդամները չեն դժգոհում (ծիծաղում է): Աշխատանքի վայրում ես բժշկուհի եմ, իսկ տանը կին` եւ մայր:

Եթե անկեղծ, երբեմն տանը խոսում ենք աշխատանքի մասին: Հարցեր կան, որ` ես մոտենում եմ բժշկուհու տեսանկյունից, իսկ  ամուսինս` որպես տնօրեն:

- Իսկ այդ պարագայում ո՞վ է ավելի շատ զիջողի դերում:

Վ. Համբարձումյան.- Դե առհասարակ, եթե ամուսնական կյանքում զիջումներ չլինեն, ապա ընտանիքը չի կայանա: Նույնն էլ աշխատանքն է, ու եթե ես զգում եմ, որ Տաթեւիկի ասածի մեջ կա այն համոզիչը, որը կբերի առավել արդյունքի, ապա ի՞նչ կապ ունի, որ ասողը կին է:

- Տաթեւիկ, հայտնի է, որ մեր ժողովուրդն անտարբերությամբ է մոտենում իր առողջությանը,  մասնավորապես ատամների հարցում: Սա ազգային հոգեբանությո՞ւն է:

- Չեմ կարող բոլորի անունից ասել, քանի որ մարդիկ շատ ավելի այլ հարցերով են մտահոգ` առօրյայի, անձնականի, սոցիալ-տնտեսական, իսկ առողջության հարցը վերջին պլանում է մնում, առավել եւս ստոմատոլոգիային վերաբերող: Պետք է հասկանալ, որ այս պարագայում միայն ատամի հարցը չէ, այլ կան էսթետիկայի եւ հիգիենայի խնդիրներ: Մարդիկ չգիտեն, որ իրենց ողջ օրգան համակարգի` մարսողության, աղիների, սրտի աշխատանքի ցուցանիշները երեւում են բերանի խոռոչից, սկսած տհաճ հոտից, թքի բաղադրությունից, ատամների ախտահարված լինելուց: Մտածում են` եթե չունեմ ցավացող ատամ, ապա չունեմ խնդիր: Բայց բավական է մեկ անգամ այցելել ատամնաբույժին ու կպարզվի, որ լուրջ խնդիրներ ունեն:

dent3- Այսինքն դեռեւս մեզ մոտ չկա՞ բժշկի հաճախելու կուլտուրա, եւ հնարավո՞ր է, որ  այն զուգորդվում է նաեւ բժշկի այցելելու վախով:

- Մարդն ունի 32 ատամ: Եթե մի բանից դու ունես շատ, ապա մեկ ցավացող  ատամը նույնիսկ այդքան էլ չի մտահոգում: Այս ամենը կարելի է կապել քիչ ինֆորմացված լինելու հետ, սակայն ես որպես բժշկուհի` նկատում եմ, որ գնալով այդ տենդենցը նվազում է, եւ անգամ կան հիվանդներ, ովքեր մեզ այցելելիս իրենք են ասում` ինչ է հարկավոր անել: Երբ մարդն ինֆորմացված է, այդ վախն էլ ինքնըստինքյան կորչում է: Իսկ վախը ինչի՞ց է` չիմանալուց: Մարդը մութ սենյակ մտնելիս ինչո՞ւ է վախենում, քանի որ չգիտի, թե ինչ կա այնտեղ: Չնայած պետք չէ միայն այցելուներին մեղադրել: Ոչ ոք չի ուզում հիվանդ լինել, բայց պետք է նրանց տալ առողջ ապրելու հնարավորություն:

- Այնուամենայնիվ դուք գտնում եք, որ կա՞ համակարգի նկատմամբ անվստահություն:

- Այո, կա: Առողջության ապահովության կուլտուրան կամաց-կամաց մտնում է մեզ, բայց նույնիսկ այդ ոլորտում  բավականին թերություններ կան:

Վ. Համբարձումյան.- 90-ականներին, երբ հացի խնդիրն ավելի շատ էր, այցելուն եթե ունենում էր մեկ-երկու անառողջ ատամ, միեւնույն է, անբարեխիղճ ատամնաբույժները հեռացնում կամ բուժում էին ավելի շատ ատամներ, որպեսզի գումար աշխատեին: Հենց այսպես էլ անվստահություն առաջ եկավ: Բժշկի համար մարդը չպետք է լինի «կլիենտ», որից դու միայն շահույթ ակնկալես, այլ պետք է լինի այցելու, որը քո կարիքն ունի:

- Ովքե՞ր են ձեզ մոտ աշխատում, պարտադիր աշխատանքային փորձ պե՞տք է ունենան, թե դա էական չէ:

- Վ. Համբարձումյան.- Ես սկզբից մտածում էի, որ աշխատակազմը համալրված լինի երիտասարդներով, սակայն ընթացքում հասկացա, որ դա սխալ է, քանի որ բժիշկ լինելու փիլիսոփայությունն ամրապնդված չէ իրենց մեջ: Իսկ երբ բժիշկը հիվանդի հետ աշխատելիս մտածում է ոչ թե շահույթի, այլ արագ ցավը հեռացնելու մասին, դրանից  ավելի լավ առաքելություն չկա: Անձնակազմում կան սիրիահայեր, ինչպես նաեւ բժիշկներ, ովքեր աշխատել են արտերկրում եւ գտնվելով Հայաստանում, աշխատում են մեր կլինիկայում:

- Ձեր խորհուրդն այն մարդկանց, ովքեր խնայում են գումարները, բայց` ոչ առողջությունը:

- Ամեն ինչ սկսվում է ծամելու գործընթացից, իսկ քանի որ մարսողության փուլերից մեկը հիմնականում կատարվում է բերանի խոռոչում (ածխաջրերի մարսում), ապա ծամողական գործընթացը շատ կարեւոր է մարսողության հետագա ընթացքի եւ հետեւաբար` բոլոր օրգան համակարգերի ճիշտ գործունեության համար:

- Ինչպիսի՞ն է գնային քաղաքականությունը` VT-DENT-ում:dent4

Վ. Համբարձումյան.- Մեզ մոտ միշտ գործում է եւ կգործի 30 տոկոս զեղչ զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքների համար: Քանի որ նրանց կարծես միայն հեռուստատեսությամբ են փառք տալիս: Զեղչային համակարգը մեզ մոտ միշտ կա, անկախ նրանից` տոնակա՞ն օրեր են, թե` ոչ: Մենք նույնիսկ առանց որեւէ պատճառի կարող ենք տվյալ հիվանդի համար զեղչեր սահմանել, ելնելով նրա սոցիալ-տնտեսական վիճակից: Չմոռանամ նաեւ ավելացնել, որ VT-DENT-ում հաշմանդամները եւս օգտվում են այդ համակարգից` մշտապես: Անկախ նրանից, մարդ ո՞ւնի հնարավորություն բուժվելու, թե` ոչ, եթե նա ունի բժշկական միջամտության կարիք, ապա յուրաքանչյուր բժշկի առաքելությունն է` տալ մարդկանց այդ հնարավորությունը, իսկ շահույթ ստանալը հիվանդի կողմից գնահատելու եւ շնորհակալության դրսեւորման մի ձեւ է:  

- Ո՞րն է Ձեր կարգախոսը:

- Գեղեցիկ ժպիտի մոգական ուժի գաղտնիքն առողջ ատամներն են: Քանի որ յուրաքանչյուր հարաբերության հիմքում գեղեցիկ ժպիտն է, որը կարող է ապահովել միայն անթերի ատամնաշարը:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում