livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

vrejՍեքսապաթոլոգները հաճախ են  հայտարարում, որ  ներկայում  հայ հասարակությունը սեռական կյանքի մասին ավելի շատ  է տեղեկացված, քան տարիներ առաջ: Իհարկե, խնդիրներ կան, բայց ընդհանուր առմամբ, ինչպես ասում են, սայլը տեղից շարժվել է:

Նույն սեքսապաթոլոգները  բարձրաձայնում են մեկ այլ փաստ. ամուսնալուծությունների մի մասը լինում է սեռական խնդիրների, մասնավորապես, սեռական անհամատեղելիության պատճառով: Բայց քիչ չեն դեպքերը, երբ ամուսինը հրաժարվում է պահպանակ օգտագործել՝ստիպելով կնոջը  հղիության արհեստական ընդհատմաmb ազատվել անցանկալի հղիությունից: Սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանն «Իրավունքի»  հետ զրույցոում ասաց, որ  ոչ բոլոր հայ տղամարդիկ են, որ իրենց կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալիս հրաժարվում են  պահպանակ օգտագործել: «Հատուկենտ դեպքեր կարող են լինել, որոնք վկայում են անհատի սեռական անգրագիտությունը»,- պարզաբանում է մասնագետը:

Ըստ  Ս. Հակոբյանի՝ գրագետ մարդը կողմ չի կարող  լինել հղիության արհեստական ընդհատմանը: «Գոյություն ունեն հղիության ընդհատման մեթոդներ, որոնցից մեկը պահպանակն է: Սրանից զատ՝ կիրառվում են ներարգանդային պարույր ու հակաբեղմնավորիչ հաբեր: Վերջիններիս ճիշտ ընդունման դեպքում օրգանիզմին վնաս չի հասցվում»,- մանրամասնում է սեքսապաթոլոգը եւ հիշեցնում՝ սխալ  է ու ոչ արդյունավետ չհղիանալու համար հույսը դնել միայն օրացուցային մեթոդի վրա:

Ի՞նչ անել, երբ կնոջ օրգանիզմը չի ընդունում ներարգանդային պարույր, ամուսինն էլ  կտրականապես հրաժարվում է  պահպանակ օգտագործել: «Ներկայումս կան խիստ բարակ շերտով պահպանակներ, որոնք ընդհանրապես չեն ազդում սեռական զգացողության վրա: Իսկ եթե այնուամենայնիվ, տղամարդը չի ցանկանում պահպանակ օգտագործել, ապա կարող են օգտագործել հակաբեղմնավորիչներ»,-պատասխանեց  պրն Հակոբյանը:

Ի դեպ, քիչ չեն դեպքերը, երբ որոշ կանանց համար  վիրավորական է իրենց ամուսնու կողմից պահպանակի կիրառումը: «Կինն իրեն երբեմն նսեմացած է զգում, երբ ամուսինն իր հետ հարաբերվում է  պահպանակով»,- եզրափակեց Սեւադա Հակոբյանը:

Սոնա Դավթյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում