livemarks sitemap
Երեքշաբթի, Սեպտեմբերի 17, 2019

Samvel-Xach-    Ի՞նչ է իրենից ներկայացնում պիոդերմիա մաշկային հիվանդությունը: Հիվանդ երեխան վարակի՞չ է:

-    ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆ,   մաշկաբան.

 - Պիոդերմիան մաշկի թարախային բորբոքումն է: Լատիներենից թարգմանաբար նշանակում է. պիո`թարախ, դերմա`մաշկ: Պիոդերմիաները բաժանվում են երկու մեծ խմբերի`ստաֆիլոկոկային եւ ստրեպտոկոկային պիոդերմիաների:

Ստաֆիլոկոկային պիոդերմիաները հիմնականում հանդիպում են մեծահասակների մոտ, երեխաների մոտ` հազվադեպ: Ստրեպտոկոկային պիոդերմիաները հիմնականում հանդիպում են երեխաների մոտ: Ստրեպտոկոկային եւ ստաֆիլոկոկային պիոդերմիաների տարբեր տեսակներ գոյություն ունեն:

Սովորական ստրեպտոդերմիաները կլինիկայում հաճախ են հանդիպում: Սկզբնական շրջանում երեխայի մոտ առաջանում են բշտիկներ. փոքր, միջին չափերի: Ի դեպ, բշտիկները մաշկի մակերեսից բարձր են, չունեն սովորական պզուկի տեսք: Նրանց պարունակությունը լի է շճային զանգվածով, թարախով: Որոշ ժամանակ հետո այդ բշտիկները հասունանում են, պայթում`առաջացնելով կեղեւներ:

Ստրեպտոկոկային պիոդերմիաները սուր վարակիչ հիվանդությունների շարքին են պատկանում: Այն շատ արագ է տարածվում դեմքի մաշկից` մարմնի մաշկ: Երեխաներին պարտադիր պետք է մեկուսացնել: Այսինքն`մանկապարտեզ, դպրոց չտանել, որպեսզի նրանք չշփվեն ուրիշ երեխաների հետ, քանի որ այն առարկաները, որոնք հիվանդը ձեռք է տալիս, համարվում են վարակիչ:

Մեծ նշանակություն ունի մաշկի հիգիենան, խնամքը: Եթե երեխայի մաշկը միշտ մաքուր, խնամված է, ապա նման խնդիր գրեթե չի կարող առաջանալ տվյալ ընտանիքում:

Նման հիվանդությունները զարգանում են նաեւ այն դեպքերում, երբ օրգանիզմը չի ստանում բավարար սնունդ եւ վիտամիններ. օրգանիզմի դիմադրողականության անկման դեպքում:

Սովորաբար, տեղային  մշակումներ են արվում`հականեխիչ լուծույթներով: Ճիշտ կազմակերպված խնամքը մեկ շաբաթում տալիս է դրական արդյունքներ:  

Նյութը` ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում