livemarks sitemap
Շաբաթ, Հոկտեմբերի 19, 2019

zavtrak- Աղջիկս այս տարի 2-րդ դասարան տեղափոխվեց: Նա շատ կամակոր է ուտելու հարցում: Նա կտրկանապես հրաժարվում է նախաճաշից, դպրոց է գնում քաղցած, ինչն անցանկալի է: Հրաժարվում է նույնիսկ իր սիրելի ուտեստներից: Ինչպե՞ս ստիպել նրան նախաճաշել:

Մարիամ, տնային տնտեսուհի

Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ

սննդաբան, գաստրոէնտերոլոգ  

ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.

-Գուցե ոմանք զարմանան, բայց առողջ սնունդը ոչ միայն երեխայի առողջության գրվական է, այլեւ` սերտորեն փոխկապակցված է առաջադիմություն հետ: Որքան ճիշտ է սնվում երեխան, այնքան բարձր են նրա մտավոր առաջադիմության ցուցանիշները: Երեխայի ճիշտ կամ սխալ սնունդ ասելով հասկանում ենք` քանակական, ու որակական հատկանիշները` սննդի թարմությունն ու անվտանգությունը, առողջարար բաղադրիչները, ինչպես նաեւ ճիշտ ժամերին մատուցման փաստը:

Սկսենք նախաճաշից, որը, ըստ էության, ամենամտահոգիչն է սննդաբանների համար, քանի որ դրան ամենաքիչն են ուշադրություն դարձնում ծնողները, իսկ իրականում հենց դա է օրվա սննդի կարեւորագույն մասը, որն ապահովում է ուղեղի բջիջների լավ աշխատանքը:

Ի՞նչ ուտել նախաճաշին

Աշխատեք երեկոյան նախապատրասել նախաճաշը, որպեսզի առավոտյան շատ ժամանակ չծախսեք: Խորհուրդ է տրվում առավոտյան երեխաներին տալ ցածր յուղայնութուն ունեցող կաթնամթերք, մրգեր եւ բջջանյութով հարուստ սնունդ: Օրինակ`

- ավանդական վարսակի փաթիլներով եւ կաթով շիլան

- հատապտուղներով լցոնված յոգուրտ

- ձու` հացով (նախընտրելի է 2-րդ կարգի ցորենի ալյուրից թխված կամ լավաշով) եւ թարմ քամված հյութի հետ

- պանրով բուտերբրոդ, նորից թարմ հյութի հետ

- թարմ մրգեր ու բանջարեղեն

- կեքս կամ չորաբլիթ

Շատ հաճախ երեխան ուղղակի շտապում է եւ հրաժարվում ուտելուց: Այս դեպքում կարելի է սկսել կակաոյից կամ կաթից, որը նույնպես շատ սննդարար է, եւ խմելը շատ ժամանակ չի պահանջում: Հետո աստիճանաբար կարելի է մեծացնել նախաճաշի ցուցակը:

Հիշեք, որ երբ երեխան հաճախ է ուտում ֆաստ ֆուդ, քաղցր կամ տապակած սնունդ, նրա համային ռեցեպտորների զգայնությունը փոխվում է, ու հետո երեխային դժվար է լինում առողջ սնունդ ուտել (այս դեպքում` ավելի քիչ աղի, պակաս յուղոտ եւ քաղցրը քիչ):

Եղեք համբերատար, խորամանկ ու աստիճանաբար սովորեցրեք երեխային նոր սննդակարգին:

Ամեն առավոտ տարբեր բաներ առաջարկեք ձեր երեխաներին: Մշտապես նույն սնունդը (ասենք, որոշ երեխաների համար տանջալի վարսակի փաթիլները) կարող է, հակառակը, գցել ձեր երեխայի տրամադրությունն ու փակել ախորժակը: Նույնիսկ ամեն օր տարբեր հաց գնելը կարող է երեխայի համար թարմության ու փոփոխության տպավորություն ստեղծել:

Առողջ սնվեք եւ սովորեցրեք նույնը ձեր երեխաներին վաղ հասակից:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում