livemarks sitemap
Հինգշաբթի, Նոյեմբերի 21, 2019

bjishk1- Փոքրիկիս դիաթեզ են ախտորոշել: Դիաթեզը վտանգավո՞ր է: Արդյոք ցիտրուսային մրգերը կարո՞ղ են դառնալ դիաթեզի պատճառ: Լսել եմ, որ շոկոլադը եւս կարող է դիաթեզի պատճառ դառնալ, ճի՞շտ է:

ԱՐՍԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ,  

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ.

 

Դիաթեզ` հունարեն նշանակում է հակում, նախատրամադրվածություն տարբեր հիվանդությունների նկատմամբ: Տարբեր դիաթեզներ կարող են լինել` լիմֆատիկոհիպոլաստիկ, նեւորապաթիկ, խոցային, էքսուդատիվ-կատառալ եւ այլն: Դիաթեզն ինքնին հիվանդություն չէ եւ ինչ-որ տեղ  իրեն չարդարացրած տերմին: Որպես դիաթեզի հետեւանք կարող են զարգանալ կեղծ ալերգիայի կամ իրական ալերգիայի դրսեւորումներ` ատոպիկ դերմատիտի (մաշկաբորբի) տեսքով: Վերջինս մանկաբուժության մեջ անվանվում են նաեւ մանկական էկզեմա:

Դիաթեզի առաջին նշանները կարող են լինել մաշկի չորությունը, այտերի կարմրածությունը: Քանի որ ինչպես նշեցինք` դիաթեզը հիվանդություն չէ եւ քանի դեռ չի վերափոխվել հիվանդության, կարեւոր նշանակություն ունի կանխարգելումը:

bjishkՇատ կարեւոր է կանխարգելման առումով նորածինների սնուցումը մայրական կաթով եւ կերակրող մոր կողմից հիպոալերգենային սննդակարգի պահպանումը: Օրինակ` հարկ է սննդակարգից բացառել ցիտրուսներ, կաթ, ձու, ծովամթերք, գետնանուշ:

Երեխաներին եւս պետք է զերծ պահել առավել հաճախ ալերգիա առաջացնող սննդամթերքներից. շոկոլադ, ցիտրուսներ, կարմիր գույնի սննդամթերքներ եւ այլն…

Քանի որ դիաթեզի պատճառ կարող է լինել վաղ մանկական հասակում մարսողական ֆերմենտների անբավարարությունը, որը վերականգնվում է 3-5 տարեկանից հետո, ապա պետք չէ վախենալ, որ վերոնշյալ սննդամթերքները արգելվում են ամբողջ կյանքի համար: Եվ ժամանակի ընթացքում կեղծ ալերգիկ երեւույթները կարող են անցնել, առանց որեւէ միջամտության:

Կանխարգելման առումով շատ կարեւոր է բացի սննդային ալերգեններից` երեխային զերծ պահել նաեւ կոնտակտային եւ ինհալացիոն ալերգեններից, հատկապես տան փոշու տիզ, ընտանի կենդանիներ, խավարասերներ եւ սնկային ալերգեններ, որոնք շատ հաճախ կարող են սրացման պատճառ հանդիսանալ: Այդ նպատակով պետք տանից հեռացնել փոշի կլանող բոլոր իրերը. փափուկ խաղալիքներ, գորգեր: Հարկ է չոր պահել լոգարանն ու խոհանոցը: Միջոցներ ձեռնարկել խավարասերների դեմ: Խուսափել երեխաների հնարավորինս քրտնարտադրությունից: Երեխայի հագուստը չպետք է լինի կոշտ եւ բրդյա, նախընտրել բամբակը: Ննջարանում պահպանել զով ջերմություն` 20 աստիճանից ցածր, երեխաներին լողացնել ոչ շատ տաք ջրով: Օգտագործել չեզոք լվացող միջոցներ` ph 5,5: Լողացնելուց հետո օգտագործել փափուկ սրբիչ եւ մաշկը փափկացնող միջոցներ: Երեխայի մոտ չծխել:

Այսպիսով, դիաթեզը հիվանդություն չէ, եւ քանի դեռ չի վերածվել ատոպիկ մաշկաբորբի կամ այլ հիվանդության` բուժման կարիք չունի: Կարեւոր են կանխարգելումն ու մաշկի խնամքը: Ատոպիկ մաշկաբորբի զարգացման պարագայում հարկ է դիմել համապատասխան մասնագետին` մանկաբույժ, ալերգոլոգ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում