livemarks sitemap
Շաբաթ, Հունվարի 25, 2020

alt- Այս օրերին կրկին տարածված է գրիպը: Արդյոք չկա՞ համաճարակի վտանգ:
Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԵՐԵՎԱՆ
Հարցին պատասխանում է ՀՀ առողջապահության նախարարության պետական
հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը.
-Lաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այսօր մեր երկրում գրիպի հարուցիչներ չեն շրջանառվում, սակայն տարածված է սեզոնային ռինովիրուսի գրիպի հարուցիչը:

Հիվանդության ախտանիշներն են՝ 40 աստիճան եւ ավելի  ջերմություն, հազ, թուլություն, ընկճված իմունային համակարգ, վիրուսը գտնում է օրգանիզմի ամենաթույլ տեղը եւ սկսում ամբողջությամբ ազդել օրգանիզմի վրա: Հարուցիչի նկատմամբ ավելի խոցելի են սիրտ-անոթային, երիկամային խնդիրներ ունեցող մարդիկ, ինչպես նաեւ՝ հղիները:
Հայաստան է ներկրվել գրիպի պատվաստանյութի խմբաքանակ, որը շուտով կտրամադրվի պոլիկլինիկաներին եւ անվճար կլինի բոլորի համար: Այն անձինք, ովքեր ցանկություն ունեն կամավոր պատվաստվել, կարող են դիմել տեղամասային պոլիկլինիկաներ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում