livemarks sitemap
Ուրբաթ, Օգոստոսի 23, 2019

altԱռողջապահության նախարարության կողմից նախաձեռնած «Ցորենի ալյուրի հարստացումը՝ միկրոտարրերով և վիտամիններով» թեմայով հրավիրված սեմինարին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը հայտարարեց, թե նման միջոցառումը կարևոր է՝ կանխելու Հայաստանում բնակչության մոտ բավական մեծ տարածում ունեցող սակավարյունություն հիվանդությունը:

«Ալյուրը հանդիսանում է կարևոր սննդային բաղադրիչ և գաղտնիք չէ, որ ցորենը աղալու ընթացքում կեղևային մասը դուրս է մնում, իսկ ինչպես գիտենք կեղևային մասը պարունակում է ալյուրի հիմնական դրական մասերը: Ըստ էության, նման միջամտությամբ մենք առաջարկում ենք վերադարձնել այն կարևորագույն բաղադրիչը, որն ի սկզբանե ունի ալյուրը»,- ասաց ՄԱԿ-ի ներկայացուցիչը և հավելեց, որ ալյուրը կեղևն իր մեջ պարունակում է երկաթ և ֆոլաթթու, որի պակասն էլ, ըստ հետազոտության տվյալների, բնակչության մեծ մասին անհրաժեշտ է:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ այն պնդումները , թե նման ծրագիրն իրականացվում է առանց լուրջ հետազոտության` անհիմն է և սուտ:
«Նրանք, ովքեր ասում են, որ չկան հետազոտություններ, ուզում եմ հայտարարել, որ սուտ են ասում այդ մարդիկ, որովհետև կան այդ հետազոտությունները լրջագույն գիտական մեթոդաբանությամբ, որը միջազգային հետազոտությունն է»,- ասաց նա և նշեց, որ տնային տնտեսություններում իրականացվել են հետազոտություններ 2000-2005թթ.-ին և արդեն նաև 2010թ.-ին:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում