livemarks sitemap
Կիրակի, Հունվարի 19, 2020

altԿեսարյան հատումը ծննդալուծման եղանակ է, որի ժամանակ պտղի դուրսբերումը կատարվում է որովայնի պատի և արգանդի կտրվածքի միջոցով: Այս մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ, երբ հարցրեցինք՝ ի՞նչ է կեսարյան հատումը, ինչո՞ւ են կանայք նախընտրում ծննդալուծման այս եղանակը:

«Կեսարյան հատումը կատարում են միայն հատուկ ցուցումների դեպքում: Տարբերում են բացարձակ և հարաբերական ցուցումներ: Տարբերում են նաև ցուցումներ մոր կողմից (որոշակի սոմատիկ հիվանդություններ` բարձր աստիճանի կարճատեսությունների ժամանակ կամ եթե կան անոթային փոփոխություններ ակնահատակում, պրեկլամսիա կոչված հիվանդության ժամանակ (ծանր ձև). երբ հղիի արյան զարկերակային ճնշումը բարձր թվերի է` 160 մմ ս.ս. և ավելի, մեզում սպիտակուցի առկայության դեպքում, երբ հայտնվել են այտուցներ, եթե կինը ունի նեղ կոնք` անատոմիական և կլինիկական, ծննդաբերական ուղիների ուռուցքների ժամանակ, կոնքի ոսկրերի դեֆորմացիայի ժամանակ, և ցուցումներ պտղի կողմից (պտղի միջաձիգ դրությունների ժամանակ. այն համարվում է բացարձակ ցուցում, հետույքային առաջադրության ժամանակ. այն համարվում է հարաբերական ցուցում, պտղի սուր կամ քրոնիկ հիպոքսիայի (թթվածնի քաղց) ժամանակ ևս ցուցված է կեսարյան հատումը): Բժիշկը պետք է առաջնորդվի այդ ցուցումներով: Վերջին տարիներին կա տենդենց, որ որևէ ցուցում չունեցող կանայք ցանկանում են ծննդալուծության այս եղանակն ընտրել: Հատկապես կրկնածինները»,- պարզաբանեց բժիշկը:

Ա. Բադալյանի փոխանցմամբ՝ հղի կնոջը բնորոշ է վախի զգացողությունը: «Առաջնածին կանայք, որոնք դեռ չգիտեն, թե ինչ է ծննդաբերությունը, հարևաններից, բարեկամներից տարբեր պատմություններ են լսում` դժվար ծննդաբերությունների, պատռվածքների մասին… Ու ի սկզբանե ներքին վախով գալիս: Չնայած, մենք ամբողջ հղիության ընթացքում փորձում ենք բացատրել, եթե մեկի մոտ առկա է եղել նման խնդիր, մյուսի մոտ անպայման չէ, որ լինի: Ի վերջո, ամեն ինչ կախված է հղիության և ծննդաբերության ճիշտ վարումից»,- ընդգծեց զրուցակիցը:

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում