livemarks sitemap
Երկուշաբթի, Մարտի 27, 2017

altՆույնիսկ տաք ձմեռը կարող է խնդիրներ առաջացնել սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող անհատների մոտ: Այս դեպքում խանգարվում են մարդու օրգանիզմի որոշ ադապտացիոն մեխանիզմները, ինչի արդյունքում կարող են սրվել սիրտ-անոթային հիվանդությունները` մանավանդ, երբ տաք եղանակը կտրուկ փոխվում է. անձրեւ, ձյուն: Այդ մասին «Ազդակ» լրագրողական ակումբում կայացած ասուլիսին ասել է «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայի ղեկավար ՄԱՐԻՆԵ ՕՐԴՅԱՆԸ:

«Եղանակի կտրուկ փոփոխությունները կարող են նաեւ արյան զարկերակային ճնշման իջեցման պատճառ դառնալ` հիպոտոնիայով տառապող հիվանդների մոտ: Ավելի հաճախ այս հիվանդությամբ տառապում են երիտասարդները: Ցածր ճնշման դեպքում կարող են առաջանալ թուլություն, գլխապտույտ, տրամադրության եւ աշխատունակության անկում: Կարգավորել կարելի է այն սուրճի կամ մուգ թեյի որոշ թույլատրելի քանակի օգտագործմամբ»,- ասել է սրտաբանը՝ հավելելով, որ ձմռան շրջանում սիրտ-անոթային հիվանդությունների ավելացման պատճառներից են նաեւ` սակավաշարժ կենսակերպը, ինչպես նաեւ ծխախոտից կախվածությունը, ճարպակալումը, արագ սննդի օգտագործումը:

«Խրախուսելի է շաբաթը մեկ-երկու անգամ հաճախել մարզադահլիճ, զբաղվել լողով. այն շատ ընդունելի է բժիշկների կողմից` ի տարբերություն այլ ֆիզիկական ակտիվ սպորտաձեւերի: Սննդակարգում անհրաժեշտ է ներառել ավելի շատ միրգ եւ բանջարեղեն, հրաժարվել ծխախոտից: Միայն այս դեպքում հնարավոր կլինի նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների հնարավորությունը»,- ընդգծել է Մ. Օրդյանը:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում