livemarks sitemap
Երեքշաբթի, Հունվարի 21, 2020

alt- Ինչո՞ւ է ձմռանը սրվում քաղցրի հանդեպ սերն ու մոլուցքը: Ի՞նչ անել, եթե շոկոլադից հրաժարվել չի ստացվում:

Հարցին պատասխանել է ՀՀ ԱՆ Ֆիզիկական բժշկության եւ կուրորտաբանության ԳՀԻ սննդաբան, գաստրոէնտերոլոգ ՎԱՐԴԱՆՈՒՇ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ.
-Հետաքրքիր է, որ ձմռանը հատկապես սրվում է քաղցրի հանդեպ սերն ու նույնիսկ մոլուցքը: Սա, իհարկե, ունի իր գիտական բացատրությունը:

Ձմռանն օրգանիզմը ջանք ու եռանդ չի խնայում տաքանալու համար: Բավական ահռելի էներգիա է ծախսում տաքանալու վրա, մանավանդ, եթե եղանակին ոչ համապատասխան եք հագնվում: Քաղցր մի բան ուտելը, որպես էներգիայի աղբյուր, դառնում է օրգանիզմի համար արագ լուծում: Դե, խեղճ սառած ուղեղ, արի ու միացրու կամքի ուժը եւ պայքարիր այդ մոլեգին պահանջի դեմ:
Քաղցրակերության հարցում մեծ դերակատարություն ունի նաեւ արեւի լույսի պակասը: Ձմռանն օրերը կարճ են ու հիմնականում մռայլ, իսկ մեզ լիարժեք երջանիկ լինելու համար անհրաժեշտ է արեւի լույս ու ջերմություն: Մարդու աչքի վրա արեւի լույսի ներազդեցությունն օգնում է օրգանիզմում երջանկության հորմոնի արտադրմանը: Երբ արեւը պակաս է կյանքում, միեւնույնն է, կարող ենք երջանիկ լինել եւ այդ երջանկությունը լրացնել քաղցր թխվածքների միջոցով:
Հակառակ արեւին` քաղցրեղենի պարգեւած երջանկությունն անվարձահատույց բարեգործություն չէ: Ցավոք, այն թողնում է իր հետքերը` ավելորդ կիլոգրամների տեսքով:
Ինչպե՞ս վարվել.
• Առաջին հերթին անհրաժեշտ է հագնվել եղանակին համապատասխան, որքան քիչ մրսեք, այնքան օրգանիզմն ավելորդ էներգիա չի վատնի` տաքանալու համար:
• Մրգերը կարող են քաղցրի պահանջը շատ ավելի լավ լրացնել եւ ավելորդ կիլոգրամներով չծանրացնել, եթե դրանք օգտագործեք նախաճաշի եւ ճաշի ժամանակ, փոքր քանակով:
• Շատ ավելի լավ միջոց կարող են դառնալ "ձմեռային" մրգերը, չրերը (առանց ավելորդ շաքարի եւ ծծումբի), որոնք ձմռանն ավելի պրակտիկ են ե՛ւ պահելու, ե՛ւ միշտ ձեռքի տակ լինելու առումով:
• Եթե շոկոլադից հրաժարվել չի ստացվում, ապա միայն դառը սեւ շոկոլադին տվեք նախապատվությունը, այն էլ օրական 1-2 կտոր:
• Քաղցր ու անվնաս միջոց է մեղրը (միայն չափի մեջ` 2 գդալ, եթե ավելորդ քաշի խնդիր չկա եւ մեկ գդալ, եթե քաշ ավելացնելու հակում ունեք):
• Համեմունքներ, որոնք քաղցրություն են առաջացնում:
• Աշխատեք քնել մինչեւ ժամը 23-ը: Մեր քնելու ընթացքում նույնպես արտադրվում են երջանկության հորմոններ, որոնք առաջանում են միայն հատուկ այդ ժամերին: Երբ այդ ժամն անցկացնում եք արթուն, որքան էլ ուշ զարթնեք առավոտյան, կթվա, թե մի բան կիսատ է կամ քիչ, կամ տրամադրություն չունեք եւ ուղղակի դժբախտ եք:
Ընդհանրապես, եթե սնվեք առողջ եւ ռեժիմով, օգտագործեք "լավ" ածխաջրերով հարուստ սնունդ, էներգիայի պակաս եւ այն "վատ" ածխաջրերով լրացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Արեւից պակաս մնացած երջանկությունն էլ կարելի լրացնել լավ կինոֆիլմ դիտելով, սիրելի գործով զբաղվելով կամ հաճելի մարդկանց հետ շփվելով:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում