livemarks sitemap
Երկուշաբթի, Հունվարի 20, 2020

altԴեռեւս նախորդ տարի մեծ աղմուկ բարձրացավ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում տեղի ունեցած մասսայական թունավորումը: Երբ հոսպիտալացված երեխաների թիվը հասել էր շուրջ 70-ի, նրանց մոտ ախտորոշվել է դիզենտերիա:  Ըստ պաշտոնական տվյալների՝ մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ աշխատակիցների զանգվածային թունավորման:


Թե ի վերջո ինչ ընթացքավ ստացավ վերոնշյալ գործով նախաքննությունը փորձեցինք պարզել Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ ՍՈՆԱ ՏՌՈՒԶՅԱՆԻՑ, ով մեզ հետ զրույցում ասաց.«Քրեական գործով նշանակված փորձաքննությունների արդյունքների մի մասը դեռեւս պատրաստ չեն, քննությունը շարունակվում է: Գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձանց` Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի տնօրենին եւ բուժքրոջը` քրական օրենսգրքի` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հոդվածով»:

Նշենք, որ Եղվարդի քաղաքապետ Սարգսյանից էլ տեղակացանք, որ մանկապարտեզը անցել է իր«բնականոն աշխատանքներին, երեխաները նորմալ այցելում են մանկապարտեզ: Տնօրենը այս պահին բյուլետենի մեջ է, նրան փոխարինում է տնօրենի տեղակալը»: Թե ի վերջո ինչն է երեխանների թունավորման պատճառը պարոն Սարգսյանը ասաց.«Նախաքննությունն է ընթանում, կարծում եմ իրավապահները կտան դրա պատասխանը»:


ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ



Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում