livemarks sitemap
Կիրակի, Սեպտեմբերի 22, 2019

Հի­պեր­տո­նի­ան շատ տա­րած­ված հի­վան­դու­թյուն է, որը զար­գա­նում է ինչ­պես ինք­նու­րույն, այն­պես էլ առող­ջու­թյան հետ կապ­ված այլ խնդիր­նե­րի ֆո­նի վրա: Եթե զար­կե­րա­կա­յին ճնշու­մը մշտա­պես գե­րա­զան­ցում է 140/90 թույ­լատ­րե­լի մա­կար­դա­կը, ապա դա ար­դեն հի­պեր­տո­նիա է: Տվյալ դեպ­քում իմաստ ու­նի ժո­ղովր­դա­կան մի­ջոց­նե­րով բու­ժու­մը:

 

Ամենից առաջ փորձեք բացառել ձեր սննդակարգից բարձր կալորիականություն ունեցող մթերքները` շաքարը, միսը, լոբին, կենդանական ծագման ճարպերը: Սահմանափակե՛ք սննդի մեջ աղի օգտագործումը մինչև 3-4 գրամ:

Քանի որ ճնշումը բարձրանալու պատճառ են դառնում ալկոհոլն ու ծխելը, ապա նրանցից հարկավոր կլինի հրաժարվել: Բացարձակապես խորհուրդ չի տրվում հիպերտոնիայի ժամանակ խմել սուրճ և սև թեյ:

Հիպերտոնիկները պետք է իրենց սովորեցնեն կալիումի և մագնեզիումի հարուստ պարունակությամբ մթերքներին: Դրանք չամիչն են, ծիրանը, բանանը, բադրջանը, մասուրը, հնդկացորենը, վարսակի և ցորենի ձավարը, սոյան, ընկույզը: Օգտակար է խմել կարմիր ճակնդեղի` նրա մեջ լուծված մեղրով հյութ, զանազան կաթնաթթվային մթերքներ:

Ալոճենու ծաղիկներն ու պտուղները,  հավամրգի տերևները, կալենդուլայի ծաղիկները, բռինչի պտուղը, սխտորը, հաղարջի պտուղներն ու տերևները, կատվախոտի արմատը, գայլուկը օգնում են հիպերտոնիայի ժամանակ: Այդ հիվանդության դեպքում ժողովրդական միջոցներով բուժումը կարող է լինել շատ արդյունավետ:

ՀԻՊԵՐՏՈՆԻԱ. ԲՈՒԺՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ` ԴԵՂԱՏՈՄՍԵՐՈՎ

Քանի որ սխտոր գրեթե միշտ լինում է սառնարանում, առաջարկում ենք դեղը պատրաստել նրա հիմքի վրա:

Սխտորի երեք պճեղը մանրացրեք և խառնեք մի գդալ մեղրի հետ: Դեղը խորհուրդ է տրվում ընդունել մեկ ամսվա ընթացքում` գիշերը, երկու օր անընդմեջ` մեկ շաբաթվա ընդմիջումով:

Հիպերտոնիան բուժելու ժողովրդական միջոցի ևս մեկ դեղատոմսը ենթադրում է սխտորի 10 կաթիլ հյութի ավելացումը կաթի մեջ (բաժակի քառորդ մասը): Դեղը հարկավոր է ընդունել օրը երկու կամ երեք անգամ:

Կիտրոնը նույնպես հիպերտոնիան բուժելու լավ մթերք է: Մեկ կիտրոնի օգտագործումը կեղևի հետ օժանդակում է զարկերակային ճնշման իջեցմանը:

Հիպերտոնիայի ժամանակ ժողովրդական միջոցներով բուժումը ենթադրում է բույսերի թարմ հյութերի, օրինակ, արոնիի պտուղների հյութի (50 մլ) ընդունում 10-12 օրվա ընթացքում` օրական երեք անգամ կամ բռինչի պտուղների հյութի ընդունում օրական երկու անգամ:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում