livemarks sitemap
Չորեքշաբթի, Հունվարի 29, 2020

altՄարտի 8–ից ապրիլի 7–ը Հայաստանում հայտարարված է կնոջ առողջության միամսյակ, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզերի մի շարք բուժհաստատություններում առողջական խնդիրրներ ունեցող կանայք եւ աղջիկները կարող են անվճար բուժվել ու վիրահատվել:

«Զարուհու» տեղեկություններով, սակայն, ցանկացողներն այնքան շատ են այս տարի, որ կլինիկաների ու հիվանդանոցների ղեկավարները խնդրել են պոլիկլինիկաների տնօրեններին, որքան հնարավոր է, քիչ քանակով հիվանդներ ուղարկել իրենց մոտ` հատկապես վիրահատության նպատակով, քանի որ իրենց «քյար» չի մնում:

Այս խնդրանքը թե' պոլիկլինակաների, թե' այդտեղ աշխատող բժիշկներին կանգնեցրել է երկընտրանքի առաջ, բայց նրանք հասկացրել են կլինիկաների ղեկավարներին, որ դա 100 տոկոսով հնարավոր չէ իրականացնել: Ինչպե՞ս կարող են հիվանդին համոզել, որ նա առողջ է, կարիք չունի վիրահատման, եթե հիվանդն իրոք ենթակա է վիրահատման: Էլ չենք խոսում ակցիայի հետ կապված քաղաքապետարանում գործող թեժ գծի (1-08) մասին, որի պատճառով բժիշկը կարող է կորցնել իր աշխատանքը` հիվանդին մերժելու դեպքում, ինչի նախադեպը տեղի է ունեցել անցյալ տարի:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում