alt

Հանրության շրջանում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ հանրապետություն մարզերում լայն տարածում է ստացել ջրծաղիկը: Թե, որքանով է տարածված լուրը համապատասխանում իրականությանը փորձեցինք պարզել ՀՀ առողջապահության նախարությունից,

որտեղից հերքեցին ջրծաղիկի տարածված լինելու մասին տեղեկությունները մասնավորապես նշելով.

- Հանրապետությունում մշտապես իրականացվում է ջրծաղիկ հիվանդության շաբաթական մշտադիտարկում, որի արդյունքները վկայում են, որ 2014թ. նույն ժամանակի համեմատ այս տարի դեպքերն ավելի քիչ են: Համեմատաբար բարձր ցուցանիշների արձանագրման դեպքում ՀՀ առողջապահության նախարարության կողմից ապահովվում է արագ արձագանքում: Ներկայիս իրավիճակը օրինաչափ է ընթացիկ սեզոնի համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱ