livemarks sitemap
Երեքշաբթի, Դեկտեմբերի 10, 2019

alt- Հարգելի բժիշկ, իրար հաջորդող փորլուծությունն ու փորկապությունն արդյո՞ք ճիճվակրության նշաններից են: Ինչպե՞ս բացառել հիվանդության առկայությունը: Խորհուրդ են տվել օգտագործել դդմի սերմ, հում բրինձ, կարելի՞ է:

Հարցին պատասխանել է վարակաբան ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԸ.

-Հելմինթոզները (ճիճվակրություն)` ինֆեկցիոն հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները հելմինթներն են (մակաբույծ որդեր են, որոնք առաջացնում են համապատասխան հիվանդություններ` իրենց բնորոշ կլինիկական դրսեւորումներով):


Օրինակ` աշխարհում ամենատարածված հելմինթոզներից է (այդ թվում նաեւ Հայաստանում) ասկարիդոզը: Այն փոխանցվում է արտաքին միջավայրից` մասնավորապես հողից անցնում է բանջարեղենի եւ մրգերի վրա:

Հիմնական ախտանշանները պայմանավորված են աղեստամոքսային տրակտի խանգարումներով` իրար հաջորդող փորլուծությամբ կամ փորկապությամբ, անկանոն կղանքով: Որոշ դեպքերում այս վիճակը կարող է բերել օրգանիզմի ալերգիզացիայի` մաշկային դրսեւորումներ ցանի տեսքով, իսկ ծանր դեպքերում` լեղուղիների խցանման:
Հարգելի նամակագիր, հետազոտման մեթոդները տարբեր են, քանի որ գոյություն ունեն տարբեր պարազիտար հիվանդություններ: Եթե վերցնենք ասկարիդոզը, ապա ամենից հավաստի մեթոդը` կղանքի մանրադիտակային հետազոտումն է, որտեղ հայտնաբերվում են ասկարիդների ձվիկները:
Ճիճվակրությունը հաստատելու համար անց են կացնում նաեւ այլ հետազոտություններ` արյան հետազոտություն (որոշում են հակամարմինների առկայությունը), սակայն այս հետազոտությունն այնքան էլ արդյունավետ չէ: Այն ոչ բոլոր ճիճվակրությունների դեպքում է գնահատվում բարձր:
Հայաստանում ավելի հաճախ հանդիպում են ասկարիդոզն ու էնտերոբիոզը (սրատուտը): Էնտերոբիոզը հանդիպում է հիմնականում երեխաների շրջանում: Ինչո՞ւ, քանի որ այն, ի տարբերություն ասկարիդոզի, փոխանցվում է ոչ թե սննդամթերքի միջոցով, այլ շփման ճանապարհով (ձեռքերը բերանը տանելով, եղունգները կրծելով):
Հիմնական կլինիկական դրսեւորումը երեխաների մոտ` հետանցքի շրջանում քորն է, որը երեխային անհանգստություն է պատճառում` հատկապես գիշերային ժամերին:
Գոյություն ունեն նաեւ հելմինթոզներ, որոնց հարուցիչը եզան, խոզի երիզորդն է (ժապավենաձեւ որդեր): Անհատը կարող է վարակվել այս դեպքում` վարակված հում կամ ոչ պատշաճ ջերմային մշակման ենթարկված մսի օգտագործմամբ:
Բարեբախտաբար, բոլոր նշված հելմինթոզների ժամանակ գոյություն ունեն դեղորայքային բուժման մեթոդներ: Սակայն բուժումը սկսելուց առաջ պետք է հաստատել ճիճվային վարակի առկայությունը` համապատասխան լաբորատոր ախտորոշման մեթոդով: Ցանկացած դեղորայք չի թույլատրվում ընդունել առանց հիվանդության հաստատման` հակաճիճվային դեղորայքը հատկապես: Գոյություն չունի ունիվերսալ դեղահաբ բոլոր հելմինթոզների համար: Հելմինթոզներից յուրաքանչյուրն ունի բուժման իր յուրահատուկ դեղամիջոցը եւ սխեման:
Կանխարգելիչ միջոցառումները եւս տարբերվում են բոլոր հելմինթոզների համար. պատշաճ լվանալ մրգերը եւ բանջարեղենը, պահպանել անձնական հիգիենայի կանոննեը, չհամտեսել հում միս, օգտագործել միսը միայն պատշաճ ջերմային մշակումից հետո:
Գոյություն ունեցող դեղորայքային բուժումից բացի, հարգելի նամակագիր, հակաճիճվային ազդեցություն ունեն նաեւ որոշ բուսական ծագման միջոցներ, ինչպիսիք են օրինակ` դդմի կորիզները: Ինչ վերաբերում է դդմի կորիզների բուժական ազդեցությանը, ապա նրանք ունիվերսալ չեն եւ արդյունավետ են հատկապես ժապավենաձեւ որդերի ժամանակ: Չնայած դրանց դրական ազդեցությանը, այնուամենայնիվ, նրանց կիրառումը պետք է լինի հիմնավորված եւ հատուկ սխեմայով:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

# հայկո 2019-01-22 23:35
Naxkinum unecel em
porkaputyun, 3 amis e unem
jermutyun 37 . axiners hima amen or gorc e ev mots harbux e vor chi ancum, ardyoq chichvakrutyan het karox em kapel,, 20 tarekan em
Պատասխանել | Պատասխանել մեջբերումով | Մեջբերել

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում