altՔնի պակաս.

Ամերիկյան մասնագետները պնդում են, որ չափահաս մարդը պետք է քնի օրական 7-9 ժամ, քանի որ քունը շատ կարեւոր է մեր ուղեղի համար: Քնի պակաս ունեցող մարդկանց շատ ավելի դժվար է կենտրոնանալ, որոշումներ ընդունել, սովորել եւ շփվել այլ մարդկանց հետ:

Թերեւս բոլորը գիտեն, որ քնի պակասի եւ մտավոր կարողությունների միջեւ կապ գոյություն ունի, սակայն վերջերս գիտնականները եւս մեկ անգամ ապացուցել են, որ կոգնիտիվ գործառույթների վատթարացումը պայմանավորված է ուղեղի վնասված նեյրոններով, որոնք քնի պակասի արդյունք են:

Ծխել.

Ամեն ծխելուց մարդը 700 տոքսիկ նյութ է յուրացնում, որոնցից 69 առաջացնում են քաղցկեղ, ինսուլտ եւ կաթված: Ավելին՝ ծխախոտում պարունակվող նյութերը ոչ միայն սպանում են ուղեղի բջիջները, այլ նաեւ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, այդ նյութերի պատճառով ուղեղի սպիտակ արյունային բջիջները սկսում են ոչնչացնել ուղեղի առողջ բջիջները:

Ջրազրկվածություն.

Ալկոհոլային խմիչքները ջրազրկում են մեր օրգանիզմը, իսկ քանի որ ուղեղը 75 տոկոսով բաղկացած է ջրից, ջրազրկվածությունը կարող է միանգամայն բացասաբար անդրադառնալ դրա վրա: Ջրի պակասը դեպքում օրգանիզմը կսկսի իր մեջ եղած ամբողջ ջուրը կենտրոնացնել ուղեղում, ինչի հետեւանքով ուղեղի այտուցում կարող է ի հայտ գալ:

Սթրես.

Ոչ ինտենսիվ սթրեսը օգնում է մեզ կենտրոնացնել ուժերը խնդրի լուծման վրա, սակայն որոշակի պահին սկսում է հյուծել մարդուն, զրկել նրան էներգիայից: Քրոնիկ սթրեսը, պարզվում է, կարող է մի շարք փոփոխությունների պատճառ դառնալ, որոնք հետագայում, հնարավոր է, հանգեցնեն հոգեկան հիվանդությունների:

Թմրամոլություն.

Համարվում է, որ մարիխուանան չի սպանում ուղեղի բջիջները, իսկ մնացած բոլոր թմրանյութերը միանշանակ սպանում են: Բացառված չէ, որ կախվածությունը թմրանյութերից ձեւավորվում է հենց նրա հաշվին, որ մահանում են ուղեղի բջիջները, ինչի հետեւանքով մարդը չի կարողանում իրեն լավ զգալ առանց թմրանյութերի: