livemarks sitemap
Շաբաթ, Հունվարի 18, 2020

alt- Մի քանի ամիս է` մայրս տառապում է անմիզապահությամբ, չի ցանկանում այցելել բժշկի, խնդրի մասին լռում է. պնդում է, որ իր մոտ պարզապես ցիստիտ է:

Հարցին պատասխանել է բ.գ.թ., ուրոլոգ ՌԱՖԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ.

-Կանանց շրջանում հաճախ են պատահում անմիզապահության երեւույթներ: Պետք է պարզել պատճառը: Հնարավոր է` հիմքում բորբոքային որեւէ հիվանդություն է, որոնցից մեկը միզապարկի բորբոքումն է, ժողովրդի լեզվով ասված` ցիստիտը: Այն հարկ է տարբերել անմիզապահությունից: Վերջինս կարող է զարգանալ` անկախ առկա բորբոքումներից:

Կինը, հնարավոր է, միզուղիներում ընդհանրապես չունենա բորբոքային պրոցես, բայց ունենա անմիզապահություն: Անմիզապահության երկու ձեւ են տարբերում` հարկադրող եւ սթրեսային անմիզապահություն, չշփոթել հոգեկան սթրեսների հետ: Միզապարկի համար սթրես կարող է հանդիսանալ հազը, փռշտոցը, ծիծաղը, սեռական ակտը, որի ժամանակ միզապարկը չի կարողանում պահել մեզը, քանի որ նրա վրա ազդում է ավելի բարձր որովայնային ճնշումը, եւ մկանները, որոնք կոչված են պահելու մեզը, չեն կարողանում պահել, ինչի հետեւանքով որոշակի քանակությամբ մեզի արտահոսք կարող է լինել: Սթրեսային անմիզապահությունը ավելի շատ բնորոշ է ծննդաբերած կանանց, ծանր աշխատանք կատարող կանանց, կարող է ի հայտ գալ որոշ վիրահատություններ տարած եւ ավել քաշ ունեցող կանանց մոտ: Ի տարբերություն վերոնշյալ տեսակի, հարկադրող անմիզապահության ժամանակ, անկախ մեզի քանակից, կարող է միզելու ցանկություն առաջանալ: Միզապարկում այն մեծ դժվարությամբ է պահվում: Շատերին դա խանգարում է, քանի որ գտնվում են, ասենք, աշխատանքի վայրում կամ տանից դուրս: Երբեմն ստիպված են լինում արթնանալ նաեւ գիշերը: Եվ քանի որ այդ նշանները միզապարկի բորբոքմանը շատ նման են, որի ժամանակ նույնպես առաջանում է հաճախամիզություն, մարդիկ շփոթում են մեկը մյուսի հետ: Ի տարբերություն սթրեսային անմիզապահությանը, հարկադրող անմիզապահության ժամանակ միզարձակությունը ուղեկցվում է մրմռոցով, այրոցներով: Մեզի անալիզը, մեզի ցանքսը (բակտերիոլոգիական անալիզը) հնարավորություն են տալիս տարբերել անմիզապահության երեւույթները միզապարկի բորբոքումից: Ասեմ, որ կանայք ինքնուրույն կարող են որոշակի պրոֆիլակտիկ միջոցներ ձեռնարկել, սակայն մինչ այդ` անհրաժեշտ է դիմել մասնագետի եւ պարզել պատճառները, տվյալ դեպքում` բժիշկ-ուրոլոգի:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում