livemarks sitemap
Չորեքշաբթի, Հունվարի 22, 2020

altԿան մի շարք հիվանդություններ, որոնք սկսում են ակտիվանալ գարնանը: Պատճառը` մեր օրգանիզմում կատարվող ֆիզիոլոգիական փոփոխություններն են: Այդ մասին այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում ասաց ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ: Իր իսկ փոխանցմամբ`մեր օրգանիզմն ունի իր սեփական կենսաբանական ժամերը, որոնք պետք է համապատասխանեն բնության կենսաբանական ժամերին: Եվ երբ այդ ժամերն առաջ կամ ետ են ընկնում` զարգանում է սթրես, և, սովորաբար, այդ հիվանդությունները գլուխ են բարձրացնում:

«Նյարդաբանական տեսակետից գարունը վտանգավոր է գլխացավերի համար: Տասը հիվանդից մեկը, որ դիմում է բժշկի, տառապում է գլխացավերով: Գոյություն ունեն տարբեր գլխացավեր. հարկ է ճիշտ ախտորոշել»,- հայտնեց Հ. Մանվելյանն ու հավելեց, որ գարնանը մասնագետները նկատում են նաև զարկերակային ճնշման բարձրացումներ: 

alt

Կա իշեմիկ ինսուլտների առաջացման վտանգ: «Ինչպես ցույց է տալիս փորձը, ինսուլտների թիվը, սովորաբար, գարնան ամիսներին ավելի է աճում: Ի դեպ, նրանք ունեն վտանգավոր ընթացք. դրսում լավ եղանակ է, բարձր տրամադրություն և մարդը չի էլ նկատում, որ ունի ճնշման բարձրացում: Մասնագետի են դիմում միայն այն ժամանակ, երբ արդեն զարգացել է հիվանդությունը»,- ասաց բժիշկը:

Հարցին, թե ինչպես խուսափել անցանկալի դրսևրումներից, Հ. Մանվելյանը հետևյալ կերպ արձագանքեց.

«Գարնանը մենք ունենք վիտամինների պակաս. նոր մթերքի բացակայություն, ինչի արդյունքում ունենում ենք գարնանային ավիտամինոզ: Գաղափարը` գարնանն ընդունել վիտամիններ բավականին առողջ է: Վիտամին Դ-ի պակասը, որ մենք գրանցում ենք, սարսափելի տարածված է: Այն պատճառ է դառնում քրոնիկական ցավային համախտանիշների: Սակայն չեմ հորդորում, որ մարդիկ վերցնեն առանց կարիքի և սկսեն ընդունել վիտամիններ: Ամեն ինչ պետք է լուծվի համապատասխան հետազոտություններից հետո: Հարկ է դիմել գր
ագետ մասնագետի օգնությանը` ընտանեկան բժշկի խորհրդատվությանը»:

Հ. Մանվելյանի խոսքով`պետք է ուղղություններ փնտրել և կոմպենսացնել արյան զարկերակային ճնշումը, ստանալ առողջ սնունդ, արևի տակ շատ գտնվել: Ի դեպ, գարնան արևն ամենաանվտանգն է, ի տարբերություն ամռան կիզիչ արևի:

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում