livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019
qit

- Երեխայիս մոտ քթային արյունահոսություններ են լինում: Վտանգավո՞ր է: Համացանցում կարդացել եմ, որ արյունահոսությունները կանխելու համար աղաջրով վիրախծուծ է պետք դնել: Կօգնի՞: Խորհուրդ են տվել նաեւ խուսափել արեւի ճառագայթների անմիջական ազդեցությունից:

- ԳԱՅԱՆԵ ԳԱԼՍՏՅԱՆ, oտորինոլարինգոլոգ.

- Քթային արյունահոսությունը քթի լորձաթաղանթի ամբողջականության խախտումն է, որն արտահայտվում է արյան կաթիլների կամ շիթի ձեւով: Տարբերում են քթային արյունահոսության երկու տիպ` առաջնային եւ հետին: Ավելի վտանգավոր են հետին արյունահոսությունները: Վերջինիս պատճառը` օտար մարմինն է քթում, վնասվածք եւ այլն:

Քթային արյունահոսության պատճառ կարող են հանդիսանալ գերհոգնածությունը, ավիտամինոզը, անքնությունը, նյարդային գերլարվածությունը, որը բերում է անոթների պատի փխրունության, բարձրացման ու, հետեւաբար, քթային արյունահոսության, ինչպես նաեւ սրտային, երիկամային, նյարդային հիվանդությունները:

Ի՞նչ է պետք անել քթային արյունահոսությունների ժամանակ. ուշադրություն դարձրեք մարմնի դիրքին: Տուժածը պետք է ընդունի կիսանստած դիրք, գլուխը մի փոքր առաջ բերած, որպեսզի արյունը քիթըմպանով հետ չգնա դեպի ստամոքս ու առաջացնի տհաճ երեւույթներ. սրտխառնոց, փսխում: Պետք է թրջել բամբակը 3% ջրածնի պերօքսիդի լուծույթով եւ դնել քթանցքների մեջ: Ցանկալի է քունքերի շրջանում ու հոնքամիջում դնել սառը թրջոց: Եթե 10 ր. ընթացքում արյունը չի դադարում` անհրաժեշտ է դիմել մասնագետի` կիթ-կոկորդ-ականջաբանի:

kit1Աղաջրով վիրախծուծ կարելի է դնել, բայց ավելի արդյունավետ է 3% ջրածնի պերօքսիդը: Աղաջուրը պետք է լինի գերհագեցած լուծույթի տեսքով:

Հաճախակի եղեք մաքուր օդում, զերծ մնացեք սթրեսային իրավիճակներից եւ ֆիզիկական ու մտավոր գերլարվածությունից, ընդունեք վիտամիններով հարուստ սնունդ եւ շատ հեղուկներ: Խուսափեք նաեւ արեւի ճառագայթների անմիջական ազդեցությունից. գլխարկ կրեք, հովանոց բռնեք (կանանց) եւ օրվա տապին գտնվեք զով միջավայրում:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում