livemarks sitemap
Չորեքշաբթի, Հունվարի 22, 2020

nyardaban1- Այս տարի դուստրս դիմորդ է: Նա շատ լարված պարապում է` բարձրագույն հաստատություն ընդունվելու համար: Քննություններից մեկի ընթացքում ստամոքսի խանգարում է ունեցել, դող ձեռքերում, արագասրտություն: Համացանցում կարդացել եմ, որ սթրեսը թոթափելու համար հարկ է առավոտյան մեղրաջուր խմել, ճի՞շտ է:


ԱՎԵՏԻՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ, 
նյարդաբան.

-Մեղրաջուր խմելը, սովորաբար, ժողովուրդը սովոր է կիրառել հիշողության լավացման նպատակներով, բայց ոչ սթրեսի թոթափման: Այն մի փոքր կարող է բարձրացնել տրամադրությունը. ուղեղը սնուցվում է գլյուկոզայով, ինչի շնորհիվ անհատն իրեն մի փոքր ավելի լավ է զգում: Ինչ վերաբերում է դիմորդների սթրեսային իրավիճակին եւ ի՞նչ է պետք անել նման վիճակից դուրս գալու համար, պատասխանը սուբյեկտիվ կարող է դիտվել, քանի որ ամեն ինչ կախված է մարդու տեսակից, խառնվածքից, նպատակային խնդիրներից, ֆիզիկական հատկանիշներից, կա՞ն արդյոք ուղեկցող հիվանդություններ, թե ոչ, բնավորության ինչպի՞սի գծեր ունի անհատը: Այսինքն` նյարդայի՞ն է, թե ոչ, մի փոքր սթրեսը կարո՞ղ է նրան հրահրել դիսկոմֆորտի: Առո՞ղջ է, դիմորդը, թե ոչ: 

Որպես կանոն, մենք բոլորս էլ, երբ ֆիզիկական գերաշխատանք ենք կատարում կամ մտավոր, անկախ մեր կամքից, կենտրոնանում ենք ինչ-որ բանի շուրջ, ստիպված ենք լինում ավելի շատ էներգիա ծախսել, ինչի արդյունքում դառնում ենք ավելի խոցելի թե՛ հիվանդությունների, ձեռքբերման առումով, թե՛ այլ: Քրոնիկական հոգնածության ֆոնի վրա կարող են ի հայտ գալ տարբեր տեսակի վեգետատիվ դրսեւորումներ: Նկատի ունեմ` հուզմունքից, լարվածությունից, այստեղ մեկ գործոն չէ, բոլորը փոխկապակցված են: Կարող է առաջանալ, այսպես կոչված, գրգռված աղու համախտանիշ` փորկապության կամ փորլուծությ

nyardaban

ան տեսքով, ստամոքսի ցավեր: Բանն այն է, որ այստեղ ներգրավված է մեր վեգետատիվ նյարդային համակարգը: Մենք երբեք չենք կարող վերահսկել սրտի զարկերի, շունչ քաշելու քանակը: Դա մեզանից անկախ է իրականացվում, ինքնավար: Ուստի` մեզանից յուրաքանչյուրը հակված է` այս կամ այն տեսակի նյարդային խնդիրներ ունենալու: Կախված է նաեւ, թե օրական քանի ժամ է դիմորդը պարապում, արդյո՞ք դա նորմալ է իր օրգանիզմի համար:
Պետք է աշխատել այնքան, որքան ներում են ուժերը: Ժամանակի ճիշտ բաշխում կատարեք, հանգստի եւ աշխատանքի համար, ընտրեք ավելի հարմար տարբերակ: Ներդաշնակ եղեք ինքներդ Ձեզ հետ:
Հարց է ծագում, դիմորդը, որն ուզում է ինչ-որ մասնագիտություն ձեռքբերել, որպեսզի պիտանի մարդ դառնա հասարակության համար, արդյո՞ք գիտակցում է, որ դժվարությունները հաղթահարելով` հասնելու է այն ամենին, ինչին ձգտում է: Այս ամենը գիտակցելով` որոշակի կոմֆորտի կբերի:
Հանգստյան ժամանակահատվածը, որը նախատեսվում է քննություններից կամ պարապմունքներից դուրս անցկացնել, սիրելի զբաղմունքին նվիրեք` դրական լիցքերի համար. մեկի համար` երաժշտություն լսելն է, մյուսի` լրացուցիչ գրականության ընթերցանությունն է, որը տվյալ դեպքում կարող է հոգնեցնել աչքերը, ինչը ցանկալի չէ: Լողավազան այցելե՛ք: Ջուրն ինքնին հակադեպրեսանտ է: Շոկոլադ կերե՛ք, չափավոր սնվե՛ք: Այս շրջանում կարող եք ավելորդ քաշ հավաքել, քանի որ սնվելու գործընթացը շատերի համար ամենահաճելի պահերից է:

Վլադ Մուրադյան

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում