livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

altՊարզվում է Աժ-ում շրջանառության մեջ դրված «Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծի հեղինակներն իրենց դատողություններն անելիս հիմնվել են Հայաստանում 2000 և 2005 թվականներին նախադպրոցական տարիքի երեխաների և վերարտադրողական տարիքի կանանց շրջանում կատարված որոշ հետազոտությունների վրա:

Փաստորեն հիմնվելով 10-ից 15 տարի վաղեմության ժամկետ ունեցող ուսումնասիրության արդյունքների վրա այսօր փորձ է արվում օրենքի ուժով պարտադրել թերություներով ու բազում հարցականներով լի մի նախագիծ, որի արդյունքերը կարող են բավականին ողբերական հետևանքների պատճառ դառնալ: ԱԺ նիստի վերջում հայտարարությունների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Վարհամ Մկրտչյանն անդրադառնալով ցորենի ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու մասին օրենքի նախագծին նշեց, որ նման լուրջ և հասարակության համար ռիսկային նախագծեր մշակելիս անհրաժեշտ է կատարել բազմաթիվ համակողմանի հետազոտություններ և ելակետային տվյալների բազաներ կազմել, որպեսզի հետագայում հնարավոր լինի գնահատել նաև արդյունքները: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու պատգամավորի խոսքով Հայաստանում նոր և համակողմանի հետազոտություններ կատարված չեն, իսկ 10-15 տարի առաջ կատարված ուսումնասիրության արդյունքները բավարար չեն ալյուրի պարտադիր հարստացում իրականացնելու համար:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս պարտադիր հարստացում կիրառել երբ կան առողջապահական բարձր ռիսկեր: Օրինակ՝ երբ բնակչության շրջանում սակավարյունությունը 40 տոկոսից բարձր է, մինչդեռ Հայաստանում նույն այդ հետազոտությունների շրջանում հաստատվել է, որ այն 25 տոկոս է կազմում»,- իր ելույթում ասաց ՀՀԿ-ական Վարհամ Մկրտչյանը:

Անդրադառնալով ալյուրը երկաթով և ֆոլաթթվով հարստացնելու հետևանքով առաջացող հիվանդություններին, նա նշեց, որ Չիլլիում կատարված հետազորությունները ցույց են տվել, որ ֆոլաթթվի ազդեցության հետևանքով հաստ աղիքի քաղցկեղի դեպքերն ավելացել են 2,5-ից 3 անգամ, իսկ կրծքի քաղցկեղի դեպքերը՝ մոտ 2 անգամ:

Պատգամավորը խոսելով օրգանիզմում երկաթի ավելցուկի մասին, նշեց, որ այն կարող է հանգեցնել լյարդի ցերոզի, մակերիկամի և սրտի անբավարարության, էնդոկրին գեղձի ֆունկցիայի խաթարման և հույս հայտնեց, որ ԱԺ-ն ներկայացված նախգիծը չի քննարկի, մինչև որ չկատարվեն վերջնական հետազոտություններ և չամրագրվեն համապատասխան ելակետային տվյալներ, իսկ կառավարության կողմից չտրվեն երաշխիքներ՝ հնարավոր ռիսկերը բացառելու մասին:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում