livemarks sitemap
Շաբաթ, Հունվարի 18, 2020

alt- Հարգելի բժիշկ, ուժեղ ցավ կա ամորձիներում, սակայն, մասնագետի դիմել, մի տեսակ, ամաչում եմ: Ի՞նչ է հարկավոր անել:

Հարցին պատասխանել է բ.գ.թ., ուրոլոգ
ՌԱՖԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԸ.

- Տվյալ հարցին անդրադառնալուց առաջ, կարծում եմ, հարկ է սկզբից խոսել, նախ, ամորձու սուր ցավից.


Սուր ցավեր ամորձիներում առաջանում են ամորձու ոլորման պատճառով: Սա պատանեկան տարիքում հանդիպող խնդիր է: Եվ ցավ առաջանալուց հետո շատ քիչ ժամանակ է հատկացված մասնագետին` փրկելու հիվանդի ամորձին. մոտավորապես 6-8 ժամ: Բժշկի համար ուրախություն է դառնում, եթե, օրինակ, ծնողները վաղ են ուշադրություն դարձրել երեխայի գանգատներին ու անհապաղ դիմել մասնագետի: Թե՛ բժշկի, թե՛ հիվանդի համար ողբերգություն է դառնում, եթե ինչ-ինչ պատճառներով ուշացրել են այցը: Արդյունքում` վիրահատական գործընթաց է տեղի ունենում. մեկ ամորձին, որպես կանոն, հեռացվում է, ու թեեւ հիվանդը տեղեկացվում է, որ մեկ ամորձին կարող է լիովին ծառայել կյանքի ընթացքում, սակայն տղա երեխայի մոտ վերջինս կարող է բավական լուրջ հոգեբանական խնդիր առաջացնել:
Ի դեպ, երիտասարդ հասակում (մինչեւ 45 տ.) հարկ է ուշադիր լինել յուրաքանչյուր տեսակի ցավի նկատմամբ: Չի բացառվում, որ ամորձում ուռուցքային գործընթաց է զարգանում: Այս դեպքում միշտ չէ, որ տղամարդը, ի դեպ, գանգատվի սուր ցավերից, կարող են լինել թույլ արտահայտված ցավեր կամ ընդհանրապես չլինել: Այդ իսկ պատճառով տղամարդկանց խորհուրդ ենք տալիս, ինչպես կանանց, պարբերաբար շոշափել կրծքագեղձերը, շոշափել ամորձիները: Ցավ, գոյացություն, կոշտուկներ հայտնաբերելու դեպքում` անհապաղ պետք է դիմել մասնագետի օգնությանը: Հիշեք, որ ամորձու ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերումը ենթակա է մինչեւ 100% բուժման:
Ցավ ամորձիներում կարող են առաջացնել բորբոքումները կամ մակամորձու բորբոքումը: Սա շատ հաճախ հանդիպող հիվանդություն է: Պատճառ կարող են հանդիսանալ նաեւ սեռավարակները եւ ոչ միայն:
Եվ, վերջապես, մեծահասակների մոտ ցավ ամորձիներում կարող է առաջանալ, եթե կա օրինակ աճուկային ճողվածք, որը թափանցում է դեպի փոշտ եւ սկսում ճնշել ամորձուն կամ ամորձիները: Բնական է, եթե հիվանդը չի դիմել բժշկի, առաջինն սկսում է գանգատվել ամորձու կամ ամորձիների ցավից: Այլ կերպ` այսպիսի ցավերը կոչվում են ճառագայթող:
Ճառագայթող ցավեր կարող են առաջանալ նաեւ միզաքարային հիվանդության ժամանակ, ինչպես նաեւ ստորին սեռական օրգաններից, օրինակ, շագանակագեղձի բորբոքման դեպքում:
Հարգարժան նամակագիր, սովորաբար սոնոգրաֆիկ քննությունն է օգնում բժշկին` ախտորոշել խնդիրը: Հարկ եղած դեպքում կատարվում է ուլտրաձայնային գունավոր դուպլեքս հետազոտություն, որպեսզի էլ ավելի հստակ պատկերացվի բորբոքային օջախները, որից հետո միայն որոշվում են այլ լաբորատոր հետազոտություններն ու հետագա քայլերը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում