livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019
girl-runningԲոլորս էլ գիտենք, որ առավոտյան մարզանքները ոչ միայն օգտակար են, այլեւ դրանք նպաստում են, որ ամբողջ օրը քեզ առույգ ու թեթեւ զգաս: Սակայն առաջարկում ենք մի քանի օգտակար մարզանքներ եւս.

ԱՐՅԱՆ ՃՆՇՈՒՄԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՐԲ ԱՐՅԱՆ ՃՆՇՈՒՄԸ ՆՈՐՄԱՅԻՑ ՑԱԾՐ Է
- Նստել որեւէ դիրքով, թուլացնել մկանները, աչքերը փակել, ատամները իրար չսեղմել: Որովայնային շնչառությամբ ութ վայրկյան խոր շնչել, ութ վայրկյան շունչը պահել, 16 վայրկյան շուրթերը հավաքած` բերանով արտաշնչել: 5 վայրկյան ընդմիջումով` 5 անգամ կրկնել վարժությունը:

ԵՐԲ ԱՐՅԱՆ ՃՆՇՈՒՄԸ ՆՈՐՄԱՅԻՑ ԲԱՐՁՐ Է
- Որեւէ դիրքով նստել, մկանները ազատ պահել, ապա 8 վայրկյան խոր շնչել` առանց շունչը պահելու, 16 վայրկյան արտաշնչել բերանով` շուրթերը հավաքած: Կատարել 5 անգամ` 5 վայրկյան ընդմիջումներով:

ԻՆՉՊԵՍ ՇՆՉԵԼ ԹՈՔԵՐՈՎ
- Գիտակցությունը կենտրոնացնել թոքերին, արտաշնչելուց հետո խոր շնչելով` վեր տանել կուրծքը եւ ուսերը` մինչեւ թոքերը լցվեն օդով, արտաշնչել քթով` ցած թողնելով ուսերը եւ կուրծքը:

ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՆՉԱՀԵՂՁՈՒԹՅԱՆ ԴԵՄ
- Նստել ծալապատիկ, մեջքը ուղիղ պահել, ազատ թողնել մկանները, փակել աչքերը, ատամներն իրար չսեղմել, ուշադրությունը կենտրոնացնել շնչառության վրա, տասն անգամ քթով եւ թոքերով խոր շնչել ու արտաշնչել` հնարավորին չափ արագ, 7-17 վայրկյան շունչը պահել եւ բերանով արտաշնչել: 5 վայրկյան ընդմիջումով` 4 անգամ կրկնել:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում