livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

allergia- Ո՞ր սննդամթերքներն են առավել հաճախ ալերգիայի պատճառ դառնում: Ինչպե՞ս խուսափել նման անցանկալի երեւույթից: Կարելի՞ է արդյոք ալերգիաների ժամանակ կատարել ստամոքսի լվացում:

ԱՐՍԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ.

- Սննդային ալերգիաները` մարդու օրգանիզմի գերզգայուն պատասխանն է որոշակի սննդամթերքի նկատմամբ` իմունախտաբանական մեխանիզմներով, ի տարբերություն կեղծ սննդային ալերգիաների, որը բերում է հիստամինի ոչ իմուն մեխանիզմներով ձերբազատմանը, թեպետ կլինիկական պատկերները երկու դեպքում էլ նույնն են: Սննդային ալերգիան հաճախ հանդիպում է ստամոքս-աղիքային տրակտի ախտահարումներով հիվանդների մոտ, ինչպես նաեւ ատոպիկ հիվանդություններով (պոլինոզ, բրոնխային ասթմա, ատոպիկ դերմատիտ) անհատների մոտ:

 

Առավել տարածված սննդային ալերգեններն են` կովի կաթը, ծովամթերքը (ձկնեղեն, մոլյուսկ, խեցգետին), ձվի սպիտակուցը, պանիրը, թռչնամիսը (հավ, բադ, սագ), ընդեղենը` հատկապես գետնանուշը, որը կարող է առաջացնել ծանր անաֆիլակտիկ ռեակցիաներ, հատապտուղները, մրգերը, ինչպես նաեւ սննդային հավելումները եւ խառնուրդները: Իսկ կեղծ ալերգիկ ռեակցիաները առաջանում են հիստամինով հարուստ սննդամթերք օգտագործելիս, օրինակ` ցիտրուսային մրգերից` նարինջ, թուրինջ, կիվի, որոնք կարող են առաջացնել կլինիկական դրսեւորումներ` համեմատաբար մեծ քանակությամբ ուտելիս, ի տարբերություն իրական ալերգիայի: Կեղծ ալերգիաները կարող են հաճախ առաջանալ նաեւ ստամոքս-աղիքային տրակտի խնդիրների դեպքում` գաստրիտ, էնտերիտ, խոցային հիվանդությունների դեպքում, ինչպես նաեւ լյարդ-լեղապարկի հետ կապված խնդիրների դեպքում: Այստեղ նպաստող դեր ունի նաեւ ալկոհոլի չարաշահումը:

Կլինիկապես սննդային ալերգիաները կարող են արտահայտվել սրտխառնոցով, փսխումով, փորլուծությունով կամ փորկապությունով: Առավել հաճախ դիտվում են մաշկային ախտահարումներ` եղնջացանի տեսքով, Կվինկեի այտուցի տեսքով: Սննդային ալերգիաները կարող են բերել ընդհուպ մինչեւ անաֆիլակտիկ շոկի:

Arsen-Gabrielyan

Ախտորոշման հարցում կարեւոր նշանակություն ունի անամնեզը, մաշկային թեստերը, պրովոկացիոն թեստերը, որոնք իրականացվում են ալերգոլոգիայի մասնագիտացված կենտրոններում:

Բուժման եւ կանխարգելման առումով կարեւոր դեր է տրվում սննդակարգի պահպանմանը: Եթե հայտնի է ալերգիա առաջացնող սնունդը` նշանակվում է էլիմինացիոն (բացառող) սննդակարգ, այսինքն` բացառվում է տվյալ սնունդը: Իսկ եթե հնարավոր չի լինում պարզել ալերգենը` նշանակվում է հիպոալերգենային սննդակարգ, թույլատրվում է օգտագործել միայն այն սննդամթերքները, որոնք առավել քիչ են առաջացնում ալերգիա: Կեղծ ալերգիաների դեպքում նույնպես կարգավորվում է սննդակարգը եւ ուշադրություն է դարձվում ուղեկցող հիվանդությունների հայտնաբերմանն ու բուժմանը:

Ինչպես ցանկացած հիվանդության ժամանակ, այնպես էլ սննդային ալերգիաների դեպքում, պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ, որը կարող է բերել անցանկալի հետեւանքների եւ բարդությունների:

Եվ անկախ ալերգիայի առկայությունից` պետք է հիշել, որ սնունդն ու ալկոհոլը հարկավոր է օգտագործել չափավոր, անկախ տոնական եւ ոչ տոնական օրերից` հիշելով, որ տոները ավելի շատ ուրախանալու համար են...

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում