altՈրպեսզի խուսափեք լնդերի արյունահոսությունից եւ ատամնաքարերի առաջացումից, ամեն առավոտ մերսեք լնդերը յոդացված մանրաղով եւ մեղրով:

Խառնե՛ք դրանք հավասար չափաբաժիններով՝ մեկ պրոցեդուրայի համար օգտագործելով բաղադրիչների 1-ական թ.գ.: Այդ մեղրաաղային խառնուրդը վերցրեք ցուցամատով եւ թեթեւ շարժումներով տրորե՛ք լնդերն ու ատամները: Պրոցեդուրան կատարե՛ք ատամները սովորական ատամի մածուկով լվանալուց հետո:Իսկ ուտելուց հետո օգտակար է ատամները ողողել հետեւյալ լուծույթով. մեկ բաժակ տաք ջրին ավելացրե՛ք 1 թ.գ. աղ, 2-3 կաթիլ յոդ եւ դանակի ծայրով սոդա: Խառնե՛ք լուծույթը մինչեւ սոդայի եւ աղի լուծվելը, այնուհետեւ ողողե՛ք բերանի խոռոչը սննդամթերքի մնացորդներից ազատվելու համար: