livemarks sitemap
Կիրակի, Հունվարի 19, 2020

Մեր վերջին համարներից մեկում անդրադարձել էինք քաղաքացիներից մեկի դիմումին: Նախ խնդրել էր պարզաբանել, թե ինչ բժշկական արտոնություններից կարող են օգտվել պարտադիր ժամկետային զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Առողջապահության նախարարությունից պարզաբանել էին՝ «Ժամկետային զինծառայողների հարազատները, ընտանիքի անդամները կարող են օգտվել ուղղակի հիվանդանոցային բուժօգնությունից: Որը ներառում է առանց դժվարամատչելի, առանց նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիանների կիրառվող բժշկական օգնություն»:

Պարզաբանումն ընդհանուր բնույթի էր, ուստիեւ՝ քաղաքացին կրկին դիմեց՝ խնդրելով հավելյալ կոնկրետացում: Այսինքն՝ ինչպե՞ս հասկանալ «առանց դժվարամատչելի, առանց նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիանների կիրառվող բժշկական օգնություն» արտահայտությունը, կա՞ կոնկրետ ցանկ, թե ինչի է դրա տակ ընկնում: Ուստիեւ՝ հավելյալ պարզաբանման համար, թե կոնկրետ ո՞ր բժշկական ծառայություններն են փոխհատուցվում, եւ որոնք` ոչ, դիմեցինք Առողջապահության նախարարության ծրագրերի եւ որակի վերահսկման վարչության պետ ԾԱՂԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ով նկատեց.

- Ամբողջությամբ փոխհատուցվում է հիվանդանոցային եւ բժշկական օգնության սպասարկման մասով` հիվանդանոցային եւ թերապեւտիկ բուժումը` օրինակ, լյարդի, լեղապարկի եւ նմանատիպ այն վիրահատությունները, որոնք չեն ներառում իրենց մեջ նորագույն բժշկական տեխնոլոգիաներ: Չի իրականացվում միայն նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական օգնությունների չափորոշիչներում ընդգրկված գլխուղեղի անոթների հիվանդությունների էնդովասկուլյար բուժման, սրտի վիրահատական եւ ներանոթային միջամտությամբ իրականացման, այդ թվում` սրտի փականների պրոտեզավորման, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիայի ծառայությունների մասով փոխհատուցումը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում