livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

33Ամբողջ աշխարհում, ըստ վիճակագրական տվյալների, յուրաքանչյուր առողջ 5-րդ մարդը եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող 2-րդն ունենում են վատ ինքնազգացողություն` կապված եղանակային փոփոխությունների հետ:

Այդ մասին «Զարուհու» հետ զրույցում ասաց թերապեւտ ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ` հավելելով, որ ջերմաստիճանի փոփոխությունները կարող են սրացնել մի շարք հիվանդությունների ընթացքը:
Դրանցից են հիմնականում` դեպրեսիաները, որոնք ուղեկցվում են քրոնիկական գլխացավերով, ճնշման տատանումներով, ողնաշարի որոշ հիվանդություններ` ռադիկուլոպաթիաները, իշիաս, սպոնդիլոպաթիաներ, միոզիտներ, նեւրալգիաներ, տարբեր բնույթի հոդացավերը` հատկապես ռեւմատոիդ արթրիտի եւ օստեոարթրոզի ժամանակ ուղեկցվող ցավերը: Ըստ նրա` ցածր ջերմաստիճանի եւ օդի բարձր խոնավության ժամանակ հիվանդների մոտ հոդերում կարող է առաջանալ այտուցվածություն, որը ճնշելով
հարակից նյարդարմատները եւ հյուսվածքները` բերում է ցավի առաջացման: Բացի այդ, օդի բարձր խոնավությունը նպաստում է հոդերում շարժունակության իջեցմանը: Ցուրտ
եղանակը բարձրացնում է նաեւ ինսուլտների ռիսկը: Ցածր ջերմաստիճանի պայմաններում արյունը խտանում է, անոթները նեղանում:

«Տաք եղանակը եւ բարձր ջերմաստիճանը նպաստում է նյարդային բնույթի ցավերի մեղմացմանը, սակայն որոշ մարդկանց մոտ կարող են գլխացավերը հաճախակի բնույթ կրել: Տաք կլիմայական պայմաններում մշտապես ապրող մարդիկ ավելի զգայուն են եղանակի աննշան փոփոխություններին»,- նշեց Ք. Հունանյանը:
Բժշկուհին համոզված է, որ տարվա մեջ չկա վատ եղանակ, պարզապես նման հիվանդներին խորհուրդ է տրվում ժամանակին դիմել համապատասխան մասնագետի, կատարել այն բոլոր հետազոտությունները, որոնք կնշանակվեն, եւ ստանալ յուրաքանչյուր հիվանդության համարժեք բուժում:
Ըստ վարակաբան ՄՀԵՐ ԴԱՎԻԴՅԱՆՑԻ` գոյություն ունեն որոշ ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց բնորոշ է սեզոնայնությունը, երբ տարվա որոշակի եղանակներին նկատվում է տվյալ հիվանդությամբ հիվանդացության աճ: Օրինակ` մեզ բոլորիս հայտնի աղիքային ինֆեկցիաները, որոնց բնորոշ է գարուն-ամառ
սեզոնայնությունը կամ, այլ կերպ ասած, տարվա տաք եղանակները, եւ շնչառական ինֆեկցիաները, որոնց բնորոշ է աշուն-ձմեռ սեզոնայնությունը կամ տարվա ցուրտ եղանակները:
Պատճառները տարբեր են, օրինակ.


* Շոգ եղանակը նպաստավոր պայման է հանդիսանում արտաքին միջավայրում` սննդամթերքում մանրէների աճի եւ կենսագործունեության համար, ինչը դարձնում է այն վտանգավոր:
* Շոգ եղանակներին մարդիկ շատ են օգտագործում հեղուկներ (ջուր, հյութ եւ այլն), ինչի արդյունքում փոփոխվում է ստամոքսի PH` թթվայինից դառնալով հիմնային, իսկ բոլորիս հայտնի է, որ ստամոքսահյութի թթվայնությունն ունի ոչ սպեցիֆիկ պաշտպանողական ֆունկցիա:
* Ցուրտ եղանակներին որոշ վիրուսներ կայուն են արտաքին միջավայրում, հետեւաբար, երկար կարող են շրջանառել:
* Իջնում են մարդու պաշտպանողական հատկությունները:
* Մարդիկ առավել խմբավորված են լինում եւ տարածքների օդափոխությունը կատարվում է ոչ հաճախակի:

Մ. Դավիդյանցը խորհուրդ է տալիս հաճախակի օդափոխել սենյակները, հատկապես` որտեղ կան գրիպի նշաններով հիվանդներ: Կանխարգելման նպատակով, բացի դեղորայքից,
կարելի է օգտագործել վիտամին C-ով հարուստ սննդամթերք:

34Հոգեբան ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆՆ ասում է, որ եղանակային փոփոխություններն ազդեցություն են ունենում ոչ միայն մարդու ֆիզիկական առողջության վրա, այլեւ հոգեկան:
«Աշնանային եղանակային փոփոխությունները հենց բնության անցումն է ամառվա «տոնական» վիճակից դեպի ձմեռվա` բնության «դեպրեսիվ» վիճակին: Մարդը` որպես
բնության մասնիկ, նույնպես մասնակցում է այդ փոփոխություններին եւ նույնպես կարող է ունենալ հոգեբանական ճնշվածության վիճակներ: Սովորաբար, աշնանը մենք ունենում ենք դեպրեսիաների եւ այլ հոգեբանական խնդիրների սրվածություն եւ արտահայտում: Իհարկե, այս ամենի դեմ պետք է պայքարել: Գրականությունում դասակարգվում են որպես
«սեզոնային դեպրեսիաներ»: Որոշ հետազոտողներ այն կապում են արեւի լույսի պակասի հետ, եւ նույնիսկ որոշ երկրներում ստեղծված են հատուկ ժամանակաչափով արեւի սպեկտրի լույս արձակող լամպեր, որոնք միանում են ամառային ռեժիմով եւ արեւի լույս արձակում»:
Սեզոնային դեպրեսիան հաղթահարելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս լինել լավատես, մտածել եւ ծրագրավորել եկող ամառային հանգիստը, ավելի աշխույժ
եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ լի կյանք վարել... Ակտիվացնել շփումներն ընկերների եւ հարազատների հետ:


Պատրաստեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում