livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

- Հարգելի բժիշկ, արդյո՞ք անհրաժեշտ է տոնական օրերին հատուկ սննդակարգը: Ի՞նչ խորհուրդ կտաք սրտային հիվանդությամբ տառապող հիվանդներին:

ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ Բակուլեւի անվան սիրտ-անոթային վիրաբուժության կլինիկայի (ք.Մոսկվա) բժիշկ-օրդինատոր ՄԻՇԱ ՊԱՐՈՆՅԱՆԸ.

- Սրտային հիվանդությամբ տառապող հիվանդներին խորհուրդ է տրվում հեռու մնալ երեք սպիտակ «մահերից». աղ, ալյուր, շաքարավազ: Պետք է հնարավորինս չափավորել
կամ նույնիսկ բացառել այս երեք բաղադրամասերը` սնունդ պատրաստելիս: Ինչ վերաբերում է տոնական օրերին, ապա կարող եմ ասել, որ ցանկալի կլինի այդ օրերին հատկապես
հետեւել սննդակարգին, քանի որ այդ օրերին մեծ է բարդություններ ունենալու հավանականությունը:
Ժողովրդի մեջ կարծիք կա, եթե խմիչք են օգտագործել, ապա դեղորայք չպետք է ընդունեն, ինչը սխալ է: Անշուշտ, կան դեղեր, որոնց հետ
զուգահեռ ալկոհոլ օգտագործելը հակացուցված է (օրինակ`հակաբիոտիկներ, արյան մակարդելիության վրա ազդող դեղամիջոցներ), մնացած դեպքերում կարելի է:
Սրտային հիվանդներին խորհուրդ է տրվում հնարավորինս քիչ օգտագործել կենդական սնունդ, որը կարող է բարձրացնել արյան մեջ խոլեստերինի քանակությունը, ինչը նման
հիվանդների համար վտանգավոր է:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում