livemarks sitemap
Կիրակի, Հուլիսի 12, 2020

- Տոնական օրերից հետո, երբ անխուսափելի են դառնում զանազան կերակրատեսակների համտեսումը, սովորաբար խորհուրդ են տալիս կատարել բեռնաթափում, կարելի՞ է: Ո՞ր հիվանդությունների դեպքում է այն անթույլատրելի, ի՞նչ վտանգներով է հղի:


Խորհուրդ է տալիս Բակուլեւի անվան սիրտ-անոթային վիրաբուժության կլինիկայի (ք.Մոսկվա) բժիշկ-օրդինատոր ՄԻՇԱ ՊԱՐՈՆՅԱՆԸ.

-  Ճիշտ եւ չափավոր սնվելու դեպքում կարիք չի լինի բեռնաթափում անել եւ սթրեսի ենթարկել օրգանիզմը: Բայց եթե եղածն արդեն եղած է, ապա բեռնաթափումը կլինի օգնություն ձեր օրգանիզմին: Բեռնաթափման տարբերակները շատ են, բայց նախընտրելի է կատարել այն միայն ջրով. օրվա ընթացքում խմել մոտ 3 լիտր ջուր: Խորհուրդ չի տրվում բեռնաթափում կատարել այն մարդկանց, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ` կապված տարբեր օրգան-համակարգերի հետ, օրինակ` սիրտանոթային, ստամոքսաղիքային, նյարդային եւ այլն, քանի որ բեռնաթափումը ոչ միայն օգտակար, այլեւ սթրեսային վիճակ է:
Բեռնաթափումը կարող է ուղեկցվել մի շարք անցանկալի երեւույթներով` զարկերակային ճնշման անկում, ընդհուպ գիտակցության կորուստ, ստամոքս- աղիքային համակարգի խանգարումներ (հատկապես խոցային, ռեֆլյուքս էզոֆագիտ, քրոնիկական կոլիտ եւ այլ հիվանդություններով տառապողների մոտ), նյարդային համակարգի խանգարումներ` ագրեսիա, դյուրագրգռություն եւ այլն: Սնվեք միայն այն ժամանակ, երբ քաղցած եք, եւ ընդունեք այնքան սնունդ, ինչքան հարկավոր է, եւ ոչ մի գրամ ավելի:

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում