livemarks sitemap
Երկուշաբթի, Սեպտեմբերի 16, 2019

53- Հարգելի՛ բժիշկ, տոն օրերին ես եւ կինս պատրաստվում ենք մեկնել Իսպանիա: Ո՞ր տրանսպորտային միջոցը հղի կնոջ համար կարող է լինել առավել անվտանգ` ինքնաթիռ, գնացք, նավ, ավտոմեքենա:


Խորհուրդ է տալիս բ.գ.թ., գինեկոլոգ ԼԻԼԻԹ ԿՈՒՋՈՅԱՆԸ.

- Կան որոշակի բժշկական հակացուցումներ, որոնց դեպքերում ծովային հանգիստը արգելվում է. պլացենտայի առաջադրում, հղիների տոքսիկոզ, հղիության ընդհատման վտանգ, հղիների գերարտահայտված այտուցներ, որեւէ քրոնիկական հիվանդության սրացում, ինչպես նաեւ ալերգիկ ռեակցիաներ: Եթե այ սբարդություններից ոչ մեկը չկա, ապա հղիների ամառային հանգստի լավագույն ժամանակահատվածը հղիության 14-27 շաբաթն է:
Հղիների համար ճիշտ է մեկ շաբաթից ավելի հանգիստը (14-20 օր), քանի որ մեկ շաբաթում օրգանիզմը չի հասցնում ադապտացվել եղանակային փոփոխություններին: Հանգստյան գոտին ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ երկրի եղանակը շատ կտրուկ չտարբերվի մեր երկրի կլիմայական առանձնահատկությունից` մերձբալթյան երկրներ, Թուրքիա, Բուլղարիա, Իսպանիա, Ֆրանսիա: Հղիության ընթացքում ցանկալի չէ մեկնել աֆրիկական կամ այլ էկզոտիկ երկրներ` տարբեր ինֆեկցիոն հիվանդությունների վարակներից խուսափելու համար, հատկապես, եթե մինչ հղիանալը կինը չի պատվաստվել, օրինակ` մալարիայի դեմ:
Հղի կնոջ համար զբոսանքի եւ արեւային լոգանքներ ընդունելու լավագույն ժամերն են` առավոտյան մինչ ժամը 11-ը եւ երեկոյան 17-ից հետո: Արեւային ճառագայթները շատ օգտակար են հղի կնոջ համար, քանի որ նպաստում են վիտամին D-ի արտադրությանը, ինչն էլ կարգավորում է օրգանիզմի միկրոէլեմենտների փոխանակությունը: Բայց չպետք է մոռանալ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության վտանգի մասին, ինչը կանխելու համար անհրաժեշտ են պաշտպանիչ քսուքներ, որոնք մաշկին քսվում են սենյակից դուրս գալուց 20 րոպե առաջ եւ կրկնել ամեն 2 ժամը մեկ: Հղիների համար շատ կարեւոր են ամենօրյա հիգիենիկ միջոցառումները`
մասնավորապես ցնցուղի ընդունումը` օրը առնվազն երկու անգամ, հարմարություն չլինելու դեպքում` մարմինը մաքրել թաց ախտահանիչ անձեռոցիկներով:
Հարգելի նամակագիր, լավագույն տրանսպորտային միջոցը հղի կնոջ համար գնացքն է: Սակայն երթեւեկության այդ միջոցով կարելի մեկնել շատ քիչ տեղ, հետեւաբար, ընտրվում է հաջորդ լավ տրանսպորտը` ինքնաթիռը,բայց հղիներին ցուցված չէ երկար չվերթ: Ուստի հանգստի վայր ընտրելիս պետք է հաշվի առնել ոչ միայն կլիման, այլ նաեւ չվերթի տեւողությունը: Ինքնաթիռում ցանկալի է տեղն ընտրել միջանցքին եւ զուգարանին մոտ: Ավտոմեքենայով
ցանկալի է մեկնել ոչ երկար ճանապարհորդությունների, որոնք չեն գերազանցում
800-1000 կմ: Ամեն 2 ժամը մեկ անհրաժեշտ է անել 15 րոպեանոց կանգառներ եւ մի քանի րոպե զբոսնել: Ամրագոտին անհրաժեշտ է կապել որովայնից ցած:


Խորհուրդները ներկայացրեց ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում