livemarks sitemap
Չորեքշաբթի, Հունվարի 22, 2020

- Հարգելի բժիշկ, շրթներկը կարո՞ղ է առաջացնել շրթնաբորբ:  Այն վարակի՞չ է: Կարդացել եմ, որ այս հիվանդության ժամանակ արդյունավետ միջոց են մեղրը, մեղրամոմն ու ժոժոբի յուղը:

Հարցին պատասխանել է մաշկաբան ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ.

-Շրթնաբորբ (խեյլիտ)`շրթունքների բորբոքումն է` շրթունքների մաշկի, շրթունքի կարմիր երիզի եւ լորձաթաղանթի: Արտահայտվում է շրթունքների այտուցով, ճաքերով, չորությամբ կամ խոնավությամբ, երբեմն` կեղեւների առաջացմամբ: Խեյլիտների հիմնական տարատեսակներն են.

1. Հասարակ խեյլիտ - զարգանում է բոլոր այն դեպքերում, երբ որեւէ վնասող ազդակի ներգործության հետեւանքով վնասվում եւ բորբոքվում են շրթունքները: Օրինակ` երբ հաճախ լիզում են շրթունքները:

2. Օդերեւութաբանական խեյլիտ կամ ակտինիկ խեյլիտ (վնասող ազդակը` արեւի ճառագայթներն են) - զարգանում է արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանների ազդեցությամբ. քամի, բարձր եւ ցածր ջերմաստիճան:

4. Ալերգիկ խեյլիտ - զարգանում է այն դեպքում, երբ շրթունքների վրա ներգործում են ալերգեններ: Որպես ալերգեն կարող է ծառայել ցանկացած նյութ, որը շփվում է շրթունքների հետ` շրթներկ, սննդամթերք եւ այլն:

5. էքսֆոլիատիվ խեյլիտ - ալերգիկ խեյլիտի տարատեսակ է, ախտահարվում է միայն շրթունքների կարմիր երիզը, հաճախ հանդիպում է էնդոկրին կամ այլ համակարգերի հիվանդությունների դեպքում:

6. Գեղձային խեյլիտ - երբ շրթունքի լորձաթաղանթի վրա տեղակայված թքագեղձերը ենթարկվում են գերաճի, ինչի հետեւանքով ավելի շատ թուք է արտադրվում: Արդյունքում` շրթունքները չորանում են. ի հայտ են գալիս ճաքեր:

Գոյություն ունի նաեւ խեյլիտի տարատեսակ` պայմանավորված բերանի խոռոչում առկա Candida ցեղի սնկերով, սակայն այս տարատեսակն իրենից վտանգ չի ներկայացնում, թեպետ համարվում է վարակիչ հիվանդություն: Հնարավոր չէ վարակել եւ վարակվել այս հիվանդությամբ, քանի որ բոլորի բերանի խոռոչում այդ սնկերն առկա են: Բացի այդ, հիվանդության զարգացման համար հարկավոր են նպաստող գործոններ:

Հարգելի նամակագիր, խեյլիտները հիմնականում կրում են քրոնիկ բնույթ: Հիվանդությունից ձերբազատվելու համար, առաջին հերթին պետք է պարզել առաջացման եւ զարգացման պատճառը, ինչպես նաեւ, որ գործոններն են առավել ազդում սրացումների վրա: Իսկ այդ գործում Ձեզ կարող է օգնել միայն բժիշկ-մաշկաբանը: Ուստի` մի՛ փորձեք սեփական ուժերով բուժել այն:

Ինչ վերաբերում է հիվանդության կրկնվելուն` ապա, անշուշտ, խեյլիտը կարող է կրկնվել (տղամարդ, որը բաց տարածության մեջ է աշխատում, երիտասարդ կին, որը շատ է սիրում շրթներկ օգտագործել):

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում