livemarks sitemap
Կիրակի, Դեկտեմբերի 08, 2019

ՀՀ առողջապահության նախարար ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ խոսքով` Հայաստանում 2,5 անգամ նվազել է հղիության արհեստական ընդհատումների թիվը.

«Առանց խիստ վարչարարությունների մեզ հաջողվել է նվազեցնել հղիության արհեստական ընդհատումների թիվը: Նախ մատչելի դարձրեցինք հակաբեղմնավորիչները եւ մարդկանց իրազեկվածության մակարդակն ավելի բարձրացրեցինք: 2,5 անգամ նվազել է նաեւ երկրոդային անպտղության ցուցանիշը, այսինքն, ընտանիքում կա մեկ երեխա, երկրորդի հետ կապված ծագում են մի շարք խնդիրներ`ինֆեկցիոն բնույթի, արատների եւ դժվարածնելիության հետ կապված»,-այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Առողջապահության նախարարը: Նրա փոխանցմամբ` դեռեւս շարունակում է խնդիր մնալ վիժումները, որոնց թիվը Հայաստանում 10 տարի շարունակ նույնն է`3600: Ինչ վերաբերում է անպտղությանը, ապա Առողջապահության նախարարությունը փորձում է հաղթահարել այդ խնդիրը, այդ պատճառով դեռահասների շրջանում անցկացնում է սքրինինգային ծրագիր.«Դիսպանսերիզացիայի ենք ենթարկում 15 տարեկան աղջնակներին, որպեսզի օժանդակենք հետագայում նրանց մայրանալու կարողությանը: Սակայն մեկ դեպքին հատկացվող այսօրվա 3000 դրամով չենք կարողանալու այդ ծրագիրն իրականացնել: Հարեւան երկրները 4 անգամ ավելի գումար են ծախսում այդ ծրագրի վրա: Բացի այդ` հիվանդությունն ի հայտ գալու դեպքում դրանց բուժման ծրագրեր մենք չունենք: Սա նշանակում է, որ պետք է լրջագույն վերանայենք մեր մոտեցումները ինչպես անպտղության, այնպես էլ հղիության վերաբերյալ»,- փաստեց Արմեն Մուրադյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանել


Անվտանգության կոդ
Վերաբեռնել

TOP 20

Վերջին մեկնաբանվածները

Նորություններ

Արդեն կրպակներում

Հումոր

humor

levgroup

poqrikner.am

poqrikner

Miss & Mister Z

miss-z

Коллекции КП

Մեր էջը Facebook-ում